Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

08.11.2006 Լույս է տեսել

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2001-2006 թթ. ընթացքում տեղի ունեցած տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության դատական գործերի բոլոր փաստաթղթերի ամփոփ ժողովածուն, որին կարող եք ծանոթանալ այստեղ : Ցանկացողները կարող են օրինակը ձեռք բերել` այցելելով մեր գրասենյակ կամ պարզապես զանգահարելով 578356 հեռախոսահամարով:

07.11.2006 Մատչելի՞ են դատական փաստաթղթերը

Գեւորգ Հայրապետյան ԻԱ կենտրոնի փորձագետ   Հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ինչպես են դատարաններն   արդարադատություն իրականացնում: Հետեւաբար արդարադատությունը պետք է հրապարակային իրականացվի: Սակայն, ՀՀ դատարանների գործունեության ընթացքում երբեմն լինում են դեպքեր, երբ անգամ գործով շահագրգռված անձը` տուժողի ներկայացուցիչը, չի կարողանում իրեն անհրաժեշտ տեղեկությունները ստանալ:   Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների...

06.11.2006 Մեկ պատուհանով գարուն չի գա

Պապին Մուրադյան   Երեւանի քաղաքապետարանում գործող «Մեկ պատուհան» համակարգը 2006թ. hունիսի 5-ից աշխատում է նոր՝ էլեկտրոնային սկզբունքով:  Քաղաքացու դիմումի ամբողջ փաթեթը պատկերամուտի (սկաների) միջոցով անցկացվում է համակարգիչ եւ ցանցով ուղարկվում քաղաքապետարանի համապատասխան հասցեատեր պաշտոնյային: Քաղաքացուն տրվում է ծանուցման թերթիկ, որտեղ նշված է, թե քանի օրից նա կարող է ստանալ իր դիմումի պատասխանը: Այդ ժամանակը հիմնականում տեւում է 30-ից 45 օր:...

27.07.2006 Տեղեկատվության աղբյուրի գաղտնիության իրավունք

Շուշան Դոյդոյան, բ.գ.թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Լրագրող-տեղեկատվության աղբյուր հարաբերությունները կարելի է համեմատել  խոստովանահայր-խոստովանող հարաբերությունների հետ, երբ մի կողմը պարտավորվում է երբեք չբացահայտել իրեն հայտնի դարձած տեղեկությունները եւ տեղեկություն տրամադրողի ինքնությունը։ Տեղեկատվության աղբյուրի բացահայտման հարցը եւ՛ էթիկական, եւ՛ իրավական ոլորտում է. այն նախեւառաջ լրագրողի բարոյական պարտավորությունն է՝ հարգել...

27.07.2006 Առեւտրային գովազդի իրավական կարգավորումը Հայաստանում

Շուշան Դոյդոյան, բ.գ.թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Գովազդը Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) եկամտի հիմնական աղբյուրն է, ուստիեւ կարեւոր է առեւտրային գովազդի իրավական կարգավորման հիմնահարցերի քննարկումը ԶԼՄ-ների ֆինանսական անկախության ապահովման նպատակով։ Գիտակցելով ԶԼՄ-ների գոյության համար գովազդի կենսական նշանակությունը` գովազդատուն կարող է գովազդի միջոցով ուղղակի եւ անուղղակի գրաքննություն իրականացնել ԶԼՄ-ների վրա, ազդել...

06.06.2006 Տեղեկություն ստանալու իրավունքը Նյու Յորք նահանգում

Հարցազրույց ԱՄՆ-ի Նյու Յորք Նահանգի Բաց կառավարության հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ֆրիմանի հետ։   Հարցազրույցը վարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Մանչեսթր, Մայիսի 23, 2006թ: Շ.Դ. - Ինչո՞վ է օգտակար ՏԱ մասին ակտը քաղաքացու համար։ Ռ.Ֆ. - Այս ակտի շնորհիվ մարդիկ կարողանում են օգտվել իրենց բոլոր մյուս իրավունքներից։ Բերեմ մի քանի օրինակ։ Ծնողները ցանկանում են իմանալ` իրենց երեխաների...