Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

14.07.2008 Բնակչի հայցը բավարարվել է

Արման Ղարիբյան Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչ Արմինե Առաքելյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասությունների դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ «Կենտրոն» համատիրության` պահանջելով փաստել համատիրության ստեղծման օրինականությունը եւ ներկայացնել անցյալ 4 տարիների գործունեության հաշվետվությունը: Արմինե Առաքելյանը դեռեւս 2007 թվականի ապրիլին նամակով դիմել էր «Կենտրոն» համատիրությանը` խնդրելով ներկայացնել համատիրության ստեղծման օրինականությունը...

01.07.2008 Համայնքապետերին ստիպում են հրապարակային աշխատել

Գրիշա Բալասանյան « Առավոտ » օրաթերթ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ այս տարվանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է «Տեղյակ լինելու իրավունք» ծրագիրը: Արդեն 70 տեղեկատվական ցուցանակներ փակցվել են Հայաստանի մարզերի շուրջ 8 գյուղական եւ 9 քաղաքային համայնքներում: Մինչեւ տարվա վերջ եւս 20 համայնք մաս կկազմի այս ծրագրին: Նպատակն է տեղաբնակների համար ստեղծել հնարավորություն եւ պայմաններ՝ հանրային նշանակություն ունեցող տեղեկատվությանը...

16.04.2008 Երեք հարց երեք լրատվականների ղեկավարներին

Կարեն Խասիկյան PR-ը` որպես մասնագիտական առանձին ոլորտ, ձևավորվեց Միացյալ Նահանգներում: Կարևորելով հանրության հետ հարաբերություների ձևավորումն ու պահպանումը` առաջին անգամ երկրի Դեմոկրատական կուսակցությունում ստեղծվեց PR-խորհրդատուի պաշտոն: Հայաստանում, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրներում, հանրային կապերի ձևավորմանը և զարգացմանը հիմք դրվեց միայն Խորհրդային Միության փլուզումից հետո. նոր-նոր վերացել էր խորհրդային քարոզչական համակարգը, ինչը պարտադրում էր հանրության հետ պետության միակողմանի...

08.04.2008 «Մամուլի քարտուղարն անպայման պետք է լրագրող լինի»

Կարեն Խասիկյան Լրագրողների հետ Սահմանադրական դատարանի հարաբերությունների մասին պատմում է ՍԴ նախագահի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը: -Պրն. Պապիկյան, ո՞ր թվականից եք աշխատում ՍԴ-ում` որպես դատարանի նախագահի մամուլի քարտուղար և Ձեր աշխատանքային փորձից ելնելով` լրագրողների հետ համագործակցության ինչպիսի պատկեր է ձևավորվել: -Ընդհանրապես մամուլի քարտուղարի և լրագրողների միջև շփման որակը մեծապես կախված է այն բանից, թե ինչպիսի աշխատանքային փորձ է ունեցել տվյալ մարմնի լրատվական բաժնի...

01.04.2008 Պաշտոնական տեղեկատվությունն արժե 3000 դրամ

Կարեն Խասիկյան 2008 թվականի մարտի 12-ին ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն «Աքիլես» ՀԿ-ն տեղեկատվական հարցումով դիմել էր ՀՀ Ճանապարհային ոստիկանությանը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում նշված է. «Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ոստիկանության ծառայողի պահանջով ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման սթափության վիճակը որոշելու...

28.03.2008 WWW.ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.AM

«Հայաստանի Հանրապետության կառավարության էջում Դուք այսուհետ կարող եք ստանալ գործադիր իշխանության հետ կապված Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները…»: Այս տողերը, որ տարիներ շարունակ անփոփոխ են մնում, կարող եք կարդալ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (www.gov.am): Եթե ուսումնասիրենք կառավարության և մյուս գերատեսչությունների ինտերնետային էջերը, կտեսնենք, որ նրանցում բավական բացթողումներ կան և մեզանից շատերը իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները չէ, որ կկարողանան...