Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

15.12.2008 Աշտարակի ավագանին համայնքի հաշվին «բարեգործ» է դարձել

ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հ/կ-ն հանրապետության մի շարք համայնքներում, այդ թվում նաեւ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, անվճար տեղադրել է ցուցանակներ` պայմանով, որ համայնքապետարաններում կայացված ցանկացած որոշում եւ իրավական ակտ փակցվի, որպեսզի հանրությունը տեղյակ լինի: Համայնքապետարանների եւ հ/կ-ի միջեւ ստորագրվում է նաեւ պայմանագիր, որ տեղադրված ցուցանակը ծառայեցվի միայն ըստ իր նպատակի: Սակայն Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը ցուցանակն օգտագործում է իր...

15.12.2008 «ԲԱՐԵԳՈՐԾ» ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Քանի որ այս տարվա հոկտեմբեր ամիսն «ընտրական» է հանրապետության գրեթե բոլոր համայնքներում, գյուղապետերը ընտրողներից ձայներ կորզելու համար հատկապես այս օրերին դարձել են բարեգործներ եւ աջ ու ձախ ծախսում են համայնքի բյուջեն՝ տանիքներ են նորոգում, թաղման ծախսերն են հոգում, փոխանցում են ուսանողների վարձավճարները, լուծում են տատիկ-պապիկների դեղորայքի հարցերը եւ այլն: Օգտվելով ՀՀ սահմանադրության հոդված 27-ի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի...

10.12.2008 Ծանոթ լինենք Հակակոռուպցիոն նոր ռազմավարությանը

Այստեղ կարող եք կարդալ Հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագծի 1-ին, 2-րդ , 3-րդ եւ 4-րդ գլուխները : Ծանոթացեք եւ Ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկեք մեզ` foi@foi.am հասցեով:

03.12.2008 Հրապարակայնության մուտքը դատախազության համակարգ

Անահիտ Քոչարյան Հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տրուզյանի հետ -“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը որքանո՞վ է օգնում դատախազության աշխատանքների թափանցիկությանը: Ս. Տ. -Դատախազությունը կարեւորում է հասարակության հետ մշտական կապը, տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին եւ հանրությանը: Պետական գերատեսչությունները պարտավոր են պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ, խոսել դժվարությունների եւ բացթողումների մասին, գիտակցել,...

02.12.2008 Համայնքները դուրս են վերահսկողությունից

ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ «Առավոտը» դեռեւս 5 ամիս առաջ գրավոր դիմել էր մի քանի գյուղապետերի՝ խնդրելով հունվարի 1-ից մինչեւ հարցումը կայացրած օրը իրենց տրամադրել ավագանիների բոլոր որոշումների պատճենները: Արմավիրի մարզի Դալարիկի եւ Ապագայի, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Լուսակունքի, Արագածոտնի մարզի Բյուրականի գյուղապետերն այնքան «գաղտնապահ» գտնվեցին, որ նրանց ստիպված երկրորդ անգամ ենք նամակ ուղարկել, նույնիսկ զանգել ենք: Բայց՝ անօգուտ, նրանք դարձյալ, ոտնահարելով...

18.11.2008 Դատարանի պահանջով Ոստիկանությունը ստիպված տեղեկատվություն տրամադրեց

Նաիրա Բուլղադարյան ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարեց հասարակական կազմակերպության պահանջը՝ ոստիկանությունից ստանալու ծառայողական քննությանն առնչվող փաստաթղթերի պատճենները: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի /ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/ եւ ՀՀ ոստիկանության միջեւ տեղեկություններ ստանալու իրավունքի շուրջ գրեթե մեկ տարվա բանավեճն ավարտվեց վերաքննիչ դատարանում: Դատարանը որոշեց բավարարել կազմակերպության հայցը՝ Ոստիկանությանը պարտավորեցնելով կատարել...