Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

04.08.2009 Այս վճռին մենք սպասել ենք 5.5 տարի

Հարցազրույց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ:

28.07.2009 Տեղեկատվություն բանակից. ո՞ւմ դիմել, ո՞ւր գնալ

“Ո՞ւր տարան էրեխուս”, “տեսնես` ո՞ր զորամաս գնաց, ո՞նց ա ծառայությունը”, “ո՞նց կարող ենք էրեխուն տեսնել” ու նմանատիպ շատ հարցեր են առաջանում նորակոչիկների ընտանիքների անդամների մոտ: Ինչպե՞ս կամ ումի՞ց կարելի է ստանալ այս հարցերի պատասխանները:

27.07.2009 Աշտարակի քաղաքապետի մոլորեցնող հաշվետվությունը

Օրեր առաջ Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը 2009 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը ներկայացրեց քաղաքացիներին եւ ավագանու անդամներին: Չանդրադառնալով հաշվետվության մանրամասներին, նշենք միայն, որ քաղաքապետը հաշվետվությունը ներկայացնելիս մի տեսակ զարմացած էր:

10.07.2009 Օրենք են գրել` ձեռքը կրակն ընկել

2007թ. ապրիլին ԱԺ-ն ընդունել է մի օրենք` “Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին”, որի համաձայն պետք է ստեղծվեր www.lraber.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք, որտեղ պետք է տեղադրվեին օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված հրապարակային ծանուցում պահանջող հայտարարությունները: Օրենքի համաձայն “Հրապարակային ծանուցումների պաշտոնական խնտերնետային կայքի վարման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցվում են “Գնումների մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով...

04.07.2009 Համակարգիչների կամայական գները մաքսայինում

Մեզանից շատերին է հավանաբար հայտնի, որ Հայաստանում համակարգիչների եւ համակարգչային սարքավորումների գները, որպես կանոն, ավելի բարձր են, քան այլ երկրներում: Սրանում համոզվելու համար բավական է մտնել որեւէ էլեկտրոնային խանութ, կամ հարցնել մեր ծանոթներին եւ ազգականներին, ովքեր նոր են վերադարձել արտասահմանից` իրենց հետ բերելով որեւէ համակարգչային տեխնիկա: Գների տարբերությունները տեսնելիս անմիջապես սկսում ես մեղադրել համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող հայկական ընկերություններին: Խնդրին...

02.07.2009 Համայնքային կառավարում էլեկտրոնային միջոցներով

Մինչեւ 2009թ.-ի հոկտեմբերի 1-ը Հայաստանի 217 տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին թղթաշրջանառությունը եւ հասարակության հետ կապն իրականացվելու է էլեկտրոնային ձեւով` “Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ” ծրագրով: Այս համակարգն էլեկտրոնային կառավարման ծրագիր է` նախատեսված Հայաստանի բոլոր քաղաքային, գյուղական եւ թաղային համայնքների համար: Ծրագրի ներդրման առաջին փուլում նախատեսվել էր ներգրավել բոլոր քաղաքային, թաղային համայնքները եւ առավել խոշոր գյուղական համայնքները`...