Հրապարակումներ
Հոդվածներ
Տեղեկատվության ազատության հանձնակատար
13.02.2007
Աննա Մարալյան
Տեղեկատվության ազատության հանձնակատարը հասարակական մարմին  է, որն իր գործողություններում լիովին անկախ է կառավարությունից: Հիմնականում այն անմիջականորեն զեկուցում է պառլամենտին եւ կատարում  է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային դեր: Տեղեկատվության ազատության հանձնակատարի գործունեության իրավական հիմքն է տեղեկատվության ազատության մասին օրենքը: 
Այս ինստիուտի ստեղծման նպատակն է վերահսկել տեղեկատվության ազատության ակտի կատարումը ու  կիրառումը՝ այդպիսով երաշխավորելով հանրային մարմինների տեղեկատվության մատչելիությունը նրանց համար, ում դա անհրաժեշտ է: Միեւնույն ժամանակ այն պաշտպանում է անհատի անձնական տեղեկությունները: 
Տեղեկատվության ազատության հանձնակատարի պարտականություններն են. 
·         վերահսկել տեղեկատվության ազատության մասին օրենքի կատարումը հանրային մարմինների կողմից,
·         պատրաստել ամենամյա զեկույց տեղեկատվության ազատության մասին օրենքի կիրառման վերաբերյալ,
·         հավաքել վիճակագրական տվյալներ տեղեկատվության ազատությանը վերաբերվող պահանջների եւ որոշումների մասին, 
·         տեղեկատվության ազատության մասին օրենքը մատչելի դարձնել հասարակության համար` հրատարակելով այն, 
·         հրապարակել ուղեցույցներ, որոնք կօգնեն օգտագործել եւ կիրառել տեղեկատվության ազատության մասին օրենքը,
·         իրականացնել պաշտոնյաների ուսուցում, 
·         անհրաժեշտության դեպքում ապահվել տեղեկատվություն, խորհրդատվություն եւ աջակցություն հայցվորներին, պետական մարմիններին եւ այն անձանց, ովքեր դրա կարիքն ունեն,
·         ապահովել օրենսդրական-քաղաքական խորհրդատվություն տեղեկատվության ազատության մասին օրենքի վերաբերյալ,
·         պաշտպանել անհատի անձնական տեղեկությունները,
·         ապահովել պաշտոնական տեղեկատվության  մատչելիությունը, եթե այն չբացահայտելու համար լուրջ պատճառ չկա (օրինակ՝ հասարակության անվտանգությունը),
·         վերանայել հանրային մարմինների այն որոշումները, որոնք վերաբերում են տեղեկատվության ազատության պահանջներին, անհրաժեշտության դեպքում կայացնել նոր ու պարտավորեցնող որոշումներ, 
·         իրականացնել հարկադրական գործունեություն (իրավական սանկցիա) այն անձանց հանդեպ, ովքեր արհամարհում կամ հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները,
Պարտականությունները
·         համոզվել, որ հանրային մարմինները տեղյակ են տեղեկատվության  ազատության մասին օրենքով սահմանված իրենց պարտականություններին,  
·         համոզվել, որ հասարակությունը տեղյակ է տեղեկատվության ազատության մասին օրենքին եւ գիտի իր իրավունքները,
·         աջակցել հասարակության անդամներին եւ պետական մարմիններին տեղեկատվության ազատության մասին օրենքին. վերաբերող հարցերում 
· Ազգային Ժողովին խորհուրդ տալ տեղեկատվության ազատության մասին օրենքի նպատակներին հասնելու համար իրականացնել օրենսդրական ← Վերադառնալ ցուցակին