Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Հոդվածներ

Պոռնոգրաֆիայի լղոզված սահմանները

12.12.2006

Հասմիկ Մկրտչյան

Խոսքի ազատության եւ ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակման հիմք է պոռնոգրաֆիայի եւ էրոտիկայի արտադրության, գովազդի եւ վաճառքի արգելքը։  Այս սահմանափակումը ծառայում է հասարակական շահի պաշտպանությանը եւ կարգավորվում է օրենսդրությամբ: Պոռնոգրաֆիան կարգավորվում է ՀՀ Քրեական օրենսգրքով, իսկ էրոտիկան` ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենքով: Ամեն ինչ հասկանալի ու ըմբռնելի կլիներ, եթե պոռնոգրաֆիայի եւ էրոտիկայի միջեւ սահմաններն անորոշ ու լղոզված չլինեին:

Ենթադրվում է, որ օրենքում ցանկացած իրավական տերմին պետք է ունենա իր սահմանումը: Մենք էլ այդ տրամաբանությունից ելնելով` փորձեցինք գտնել էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի սահմանումները եւ մեզ համար մեկընդմիշտ տարանջատել քրեորեն դատապարտելի պոռնոգրաֆիան էրոտիկայից: Առավել եւս, եթե առաջինի դեպքում օրինախախտը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, ապա էրոտիկայի տարածման դեպքում (այն էլ միայն արգելված վայրերում) պատժվում է միայն տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

 

Պատասխանատվությունը ամրագրված է օրենքով, բայց թե ինչպես տարբերակել էրոտիկան պոռնոգրաֆիայից եւ դրանց նկատմամբ համապատասխան պատիժ կիրառել, որեւէ օրենքով կամ որոշմամբ մինչ այսօր դեռ ամրագրված չէ:

Հայաստանի իրավապահ մարմինները կարծում են, որ հնարավոր չէ հստակ գծել պոռնոգրաֆիայի սահմանները: Տարբեր երկրներում պոռնոգրաֆիայի իրավական բնորոշումները շատ տարբեր են եւ պարբերաբար փոփոխություններ են կրում: Օրինակ` Եվրոպայում եւ Ամերիկայի միացյալ նահանգներում պոռնոգրաֆիա է համարվում միայն սեռական ակտի անմիջական ընթացքը եւ օրալ սեռական հարաբերությունների, իսկ Ճապոնիայում` սեռական օրգանների ցանկացած պատկերի ցուցադրելը:

 

Մեր իրավապահ մարմինները, սակայն, հավատացնում են, որ անկախ ամեն ինչից իրենք կարող են տարբերակել պոռնոգրաֆիան, եթե տեսնեն:

Այս տեսնել եւ ճանաչելու պայմաններում էլ Հայաստանի ոստիկանության կողմից 2004 թվականին հայտնաբերվել են պոռնկագրական բնույթի նյութերի գովազդման, ստեղծման եւ տարածման 2 դեպք, 2005 թվականին` 5 դեպք: Իսկ այս տարվա յոթ ամիսների ընթացքում հայտնաբերվել է 3 դեպք: ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանի հավաստմամբ` մյուս երկրների հետ համեմատած այս թվերն այնքան էլ մեծ չեն: Իսկ իրականում դեպքե՞րն են քիչ, թե պարզապես վերահսկողությունն այնքան էլ արդյունավետ չի իրականացվում:

 

Մեր անցկացրած ուսումնասիրության արդյունքում, որի ժամանակ այցելեցինք պատահականորեն ընտրված մի քանի տարբեր մեծության Ինտերնետ ակումբներ, պարզվեց, որ Ինտերնետի եւ ակումբներում վերահսկողությունն իսկապես արդյունավետ չի իրականացվում. ակումբների մեծ մասում առանց որեւէ խոչընդոտի կարողանում էինք բացել ցանկացած պոռնկագրական կայք եւ նայել ֆոտոներ եւ վիդեո կլիպեր: Աշխատակիցներից ոչ ոք չէր խոչընդոտում մեզ: «Եթե արգելենք պոռնոգրաֆիկ եւ էրոտիկ կայքերը, կկորցնենք հաճախորդների 90 տոկոսին:

 

Ամենամեծ շահույթ ապահովողը մեր բիզնեսում հենց նման կայքերն են»,- ասաց Ինտերնետ ակումբներից մեկի տնօրենը, որի անունը հայտնի պատճառներով չենք բացահայտում: Միայն մեկ Ինտերնետ ակումբ հանդիպեցինք, որտեղ պարզապես տիրոջ նախաձեռնությամբ չէր թույլատրվում պոռնկագրական կայքեր բացել, ինչն էլ խստորեն վերահսկվում էր աշխատակցի կողմից: Ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ ոստիկանությունը վերահսկողություն կատարում է միայն ընտրովի Ինտերնետ ակումբներում. սրանք ակումբներ են, որոնք չունեն մեծ ազդեցություն ունեցող տերեր, ուստի եւ հնարավոր խախտման դեպքում պատժվում են օրենքի ամբողջ ուժով: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված վերոնշյալ բացառիկ Ինտերնետ ակումբը հենց սրանց թվին էր պատկանում:

Սակայն ոստիկանության լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները պարբերաբար ստուգայցեր են անցկացնում Երեւանի տարածքում գործող տեսավարձույթի սրահներ եւ Ինտերնետ ակումբներ, մշտական հսկողության տակ են պահում նաեւ Ինտերնետային կայքերը: Ոստիկանության ձեռնարկած այս գործողությունների արդյունքում էլ հայտնաբերվում են կասկածելի գործերը, որոնք էլ հետո հանձնվում են Ոստիկանության փորձագիտական բաժին: Հենց այստեղ էլ չգրված օրենքների եւ անձնական նախասիրությունների վրա հիմնվելով սկսում են տարբերակել պոռնոգրաֆիան էրոտիկայից: Պարոն Մալխասյանը փորձեց բացատրել, թե այնուամենայնիվ ինչ հիմնական տարբերակիչներ կան պոռնոգրաֆիայի համար. «Մեր փորձագետներն առաջնորդվում են մեկ հիմնական սկզբունքով` երբ սեռական ակտի ժամանակ խոշոր պլանով երեւում են սեռական օրգանները, ապա սա միանշանակ պոռնոգրաֆիա է, մնացած բոլոր դեպքերը դիտարկվում են որպես էրոտիկա»:

 

Սակայն նման վիճելի գործերի դեպքում էլ, եթե իրավախախտը չի համաձայնում ոստիկանության փորձագետների հետ կամ վերջիններս իրենք էլ ունեն որոշ տարակուսանք, վերջնական որոշման համար դիմում են Մշակույթի նախարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն: Այստեղ կինո եւ վիդեո նյութերի լիցենզավորված փորձագետը մանրամասն դիտում է իրավապահ մարմինների կողմից հայտնաբերված նյութերը եւ յուրաքանչյուրի համար կազմում հատուկ անձնագիր: Այստեղ նշվում է նյութի տեւողությունը, արտադրողը, արտադրության թվականը, եւ տարածողը, այնուհետեւ տրվում է մասնագիտական եզրակացություն:

 

Մշակութային փորձագետն առաջարկում է մի քանի անգամ մեծացնել պատժի չափը: Նրա համոզմամբ` սա մի քանի դատական գործից հետո արդեն իր ազդեցությունը կունենա: §Որպես տուգանք մուծած մեծ գումարն արդեն ձեռնտու չի լինի ներմուծողի համար: Իսկ ներկայումս նրանց վճարած 100-200 հազարը, շահութաբեր այս բիզնեսի ընդհանուր ֆոնի վրա ոչինչ է¦:

 

Մինչ Հայաստանում առաջարկներ են արվում պոռնկագրական նյութերի արտադրությամբ զբաղվողների պատժաչափը մի փոքր մեծացնել, Չինաստանում 1990 թվականից արդեն գոյություն ունեցող օրենքով պոռնոգրաֆիայի տարածումը պատժվում է մահապատժով: Մինչդեռ Սկանդինավյան երկրներում, հատկապես Դանիայում եւ Շվեդիայում, վերաբերմունքը պոռնոգրաֆիայի նկատմամբ բավականին մեղմ է: Այստեղ սահմանափակումները վերաբերում են միայն պոռնկագրական արտադրություններում երեխաների, կենդանիների եւ բռնության կիրառմանը, ինչպես նաեւ անչափահասներին այս արտադրանքի վաճառքին: Իսկ օրինակ Մեծ Բրիտանիայում չի թույլատրվում պոռնկագրական նյութերի ցուցադրումը հեռուստատեսությամբ, իսկ դրանց վաճառքը հնարավորինս սահմանափակվում է: Այստեղ պոռնկագրական արտադրանք հիմնականում պատվիրում են փոստով:

 

Մինչ այսօր Ինտերնետի հայկական տիրույթում կան պոռնկագրական բովանդակությամբ կայքեր, ու կարեւոր չէ, թե դրանք լուսանկարներ են, թե տեքստեր: Որպես օրինակ կարելի է դիտարկել www.bnagir.am կայքը: Եթե առաջնորդվենք փորձագետների բնորոշմամբ, ապա այս կայքում հրապարակված ստեղծագործություններից շատերը կարելի է բնորոշել որպես պոռնոգրաֆիա: Բայց արդյոք էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի տարբերակման նույն չափանիշներն են գործում նաեւ տպագիր ստեղծագործությունների դեպքում, ամենեւին էլ պարզ չդարձավ նույնիսկ փորձագետների հետ զրույցներից: Իսկ ոստիկանության աշխատակցի հետ զրուցելիս հասկացանք, որ այնուամենայնիվ հիմնական ուշադրությունը կենտրոնացված է տեսաերիզների եւ սկավառակների տարածման բիզնեսի վրա:

 

Էրոտիկայի առումով էլ մի շարք վիճելի հարցեր կան, որոնք նույնպես հստակ պատասխաններ չունեն. Օրինակ` օրաթերթերից մեկում ամեն օր աստղագուշակին կից տպվող կիսամերկ կնոջ պատկերը համարե՞լ էրոտիկա, թե` ոչ: Եթե այո’, ուրեմն օրաթերթը, որպես զանգվածային լրատվամիջոց, հրապարակավ էրոտիկա տարածելու եւ գովազդելու համար պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից հարյուրապատիկի չափով: Կամ գուցե ամեն ինչ այդքան էլ խիստ չէ, եւ էրոտիկայի համար էլ պարտադիր են սեռական հարաբերություններ, բայց իհարկե ոչ խոշոր պլանով: Այս հարցերը նույնպես պատասխան չունեն, եւ ընթերցեղներն այսուհետ էլ կշարունակեն վայելել կիսամերկ կանանց պատկերներով աստղագուշակները:

 

Այս ամենը հաշվի առնելով էլ կարելի է եզրակացնել, որ անվերահսկելի Ինտերնետը գրավիչ եւ մեծ ապագա ունեցող դաշտ է պոռնոգրաֆիայի տարածման բիզնեսով զբաղվողների համար:Հայաստանում փորձում են հնարավոր ճանապարհներով սահմանափակել պոռնոգրաֆիայի տարածումը, օրեցօր զարգացող տեխնիկական հնարավորությունները եւ Ինտերնետի օգտագործումն անվերահսկելի են դարձնում այս բիզնեսի ծավալումը: Ու թեեւ ՀՀ Ոստիկանության լրատվության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ մշտական հսկողության տակ են պահվում նաեւ Ինտերնետ կայքերը, մեր ուսումնասիրությունները սակայն այլ բան ցույց տվեցին: արժեքների պահպանման փորձագետի կարծիքով` պոռնոգրաֆիայի տարածման դեմ կարելի է պայքարել միայն արդեն գոյություն ունեցող օրենքներում պատժամիջոցների է’լ ավելի խստացմամբ: §Պատժամիջոցներն ինքնին ծիծաղելի են:

 

Իրավապահ մարմինների եւ փորձագետների կատարած աշխատանքների ժամանակ ծախսվող գումարները երբեմն կարող են ավելի շատ լինել, քան իրավախախտի վճարած տուգանքը¦,- ասում է պարոն Ստեփանյանը: տեղեկացրեց, որ լինում են նաեւ դեպքեր, երբ ամբողջ աշխարհում հայտնի պոռնոֆիլմերը, ինչպես օրինակ, Եկատերինայի եւ Ռասպուտինի մասին պատմող ֆիլմերը, բնորոշվում են որպես էրոտիկա: §Սա այն դեպքում, երբ նշված ֆիլմեր ներմուծողը կամ բազմացնողը մոնտաժում է պոռնկագրական դրվագները: Արդյունքում ստացվում է անիմաստ եւ տգեղ էրոտիկա, ինչի տարածումն էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվում, ուստի եւ արգելված չէ¦,- ասում է Ստեփանյանը: այլ հայտնի ֆիլմի օրինակով փորձագետը բացատրում է գործի մյուս նրբությունները: §Ստենլի Կուբրիկի §Լայն փակված աչքերով¦ ֆիլմում, երբ հերոսը մտնում է մասսոնական լոժա, ընդհանուր պլանի վրա պոռնոգրաֆիկ իրավիճակներ են: Բայց քանի որ նա խոշոր պլաններով ցույց չի տալիս, ու մենք սեռական ակտի ժամանակ սեռական օրգանները չենք տեսնում, եւ գլխավորը դա չէ, այլ հերոսի ներքին խռովմունքը, գեղարվեստական արժեքը, այս ֆիլմը չի դիտարկվում որպես պոռնոգրաֆիա: Չկա սեռական ակտի ֆիզիոլոգիան¦,- պարզաբանում է փորձագետը: նախարարության փորձագիտական կենտրոնում նույնպես պոռնոգրաֆիայի տարբերակիչ հիմնական սկզբունքը մեկն է` §Եթե սեռական ակտը խոշոր պլանով է, ուրեմն պոռնոգրաֆիա է¦:

 

Սակայն ինչպես նշում է նախարարության փորձագիտական կենտրոնի փորձագետ Ստեփանյանը` այս գործում եւս նրբություններ կան: §Օրինակ` Էնդրյու Բլեքի շոուներից մեկում, որ մենք պատրաստվում էինք բնորոշել որպես Էրոտիկա, հանկարծ դիտումից հետո պարզվեց, որ օգտագործվում է վիբրատոր, իսկ սա արդեն պոռնոգրաֆիա էր: Եթե դրվագներում լեզբուհիներ են, որոնք իրենց միասեռական սիրո մեջ նաեւ դա են օգտագործում, բնորոշումը միանշանակ պոռնոգրաֆիա է: Կամ ասենք` եթե ֆրանսիական ձեւով ցույց է տրվում միասեռական հարաբերություններ, սա եւս դիտարկվում է որպես պոռնոգրաֆիա¦,- ասում է պարոն Ստեփանյանը:

← Վերադառնալ ցուցակին