Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

18.10.2009 - 25. ԻԱԿ-ն ընդդեմ "Թիվ 2 բուժմիավորում" ՓԲԸ-ի

ԻԱԿ-ը հայցով դիմել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով "Թիվ 2 բուժմիավորում" ՓԲԸ-ին պարտավորեցնել տրամադրել պահանջված տեղեկությունը եւ "Թիվ 2 բուժմիավորում" ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանին ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 դրամի չափով:

12.09.2009 - 24. ԻԱԿ-ի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ.-ի սեպտեմբերի 9-ին դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջով:

12.09.2009 - 23. ԻԱԿ-ն ընդդեմ "Հայ ազգային կոնգրես" դաշինքի

ԻԱԿ-ը 2009թ.-ի հունիսի 26-ին հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով "Հայ ազգային կոնգրես" դաշինքին պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրել հայցված տեղեկությունները:

03.09.2009 - 22. ԻԱԿ-ն ընդդեմ "Օրինաց երկիր" կուսակցության

2009թ.-ի հունիսի 26-ին ԻԱԿ-ը հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով “Օրինաց Երկիր” կուսակցությանը պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրել հայցված տեղեկությունները:

24.08.2009 - 21. ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության

09.07.2009թ.-ին ԻԱԿ-ը ՀՀ Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացրել Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական Կուսակցության դեմ՝ տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջի մասին:

31.07.2009 - 20. ԻԱԿ-ն ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի

2008թ.-ի դեկտեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոնին էին դիմել Փարաքար համայնքի բնակիչներ Սեդա Ղազարյանը եւ Արմեն Ներսիսյանը` բողոքելով, որ Փարաքարի գյուղապետն իրենց տեղեկատվություն չի տրամադրում: ԻԱԿ-ը դեկտեմբերի 12-ին տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Փարաքարի գյուղապետին, որի մեջ ներառել էր գյուղի բնակիչների պատասխան չստացված հարցերը, որոնք էին. 1. Փարաքար գյուղի Մեքենագործների փող. 1-ին շենքի մոտով անցնող մայր առվի ձախ ափին, ճանապարհին կից տարածքում գտնվող...