Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

25.07.2012 - 36. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ՖՆ Լիցենզավորման գործակալության եւ ՀՀ ՖՆ Ֆինանսական վերահսկողության տեսչության

2012թ.-ի հուլիսի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով ճանաչել "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանին, Լիցենզավորման գործակալության պետ Կարեն Թամազյանին եւ Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանին ենթարկել վարչական պատասխանատվության եւ պարտավորեցնել տրամադրել պահանջվեղ տեղեկատվությունը:

03.07.2012 - 35. ԻԱԿ-ն ընդդեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության

2012թ.-ի հունիս 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ԲՀԿ-ին 5-օրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը:

02.07.2012 - 34. ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության

2012թ.-ի հուլիս 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀԴԿ-ին 5-օրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը:

07.03.2012 - Արտակ Զեյնալյանի եւ Արայիկ Ղազարյանի դիմումը ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարանը 2012թ.-ի մարտի 3-ին կայացրած որոշմամբ մասնակիորեն բավարարեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի եւ փաստաբան Արայիկ Ղազարյանի դիմումը` "Պետական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքի 8, 12-րդ հոդվածների դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ:

24.01.2012 - 33. ԻԱԿ-ն ընդդեմ "ՓՄՁ ներդրումներ" ՈւՎԿ ՓԲԸ-ի

2011թ.-ի դեկտեմբերի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին` խնդրելով պարտավորեցնել "ՓՄՁ ներդրումներ" ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ վարկային կազմակերպության տնօրենին ենթարկել վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով:

20.01.2012 - 32. ԻԱԿ-ն ընդդեմ "Աշտարակ կաթ" ՓԲԸ-ի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի դեկտեմբերի 19-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով պարտավորեցնել "Աշտարակ-Կաթ" ՓԲԸ-ին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները չտրամադրելու համար ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Ասլանյանին ենթարկել վարչական պատասխանատվության: