Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

15.09.2013 - 41. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության

2013թ.-ի սեպտեմբերի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի` դատարանին խնդրելով ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը, պարտավորեցնել նախարարությանը տրամադրել 2012թ.-ի երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքաշինության նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները, ինչպես նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության` ԻԱԿ-ի առաջին հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու համար՝ 30.000 ՀՀ դրամի չափով, իսկ կրկնակի հարցմամբ պահանջվող նույն տեղեկատվությունը չտրամադրելու համար՝ 50.000 դրամի չափով:

23.08.2013 - 40. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի

2013թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի` դատարանին խնդրելով պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը անվճար կամ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով սահմանված պայմաններով, այն է` տեղեկատվության 10 էջը գերազանցող յուրաքանչյուր էջի համար` տեղեկության տրամադրման ծախսերը չգերազանցող գումարի դիմաց:

09.04.2013 - 39. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի

2013թ.-ի ապրիլի 8-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց ներկայացրեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի՝ վիճարկելով ՀՀ ԱԺ-ի մերժումը: ԻԱԿ-ը դատարանից խնդրել է ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ ՀՀ Ազգային ժողովին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները:

06.04.2013 - 38. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության

2013թ.-ի ապրիլի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց ներկայացրեց ՀՀ Վարչական դատարան` դատարանից խնդրելով ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի` տեղեկատվության ազատության եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների խախտման փաստը եւ պարտադրել ԱԱԾ-ին ԻԱԿ-ին տրամադրել սպառիչ տեղեկատվություն:

29.10.2012 - "Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն" ՀԿ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի

2012թ.-ի սեպտեմբերի 12-ին ՀՀ Վարչական դատարանը դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ բավարարեց "Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն" ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի:

25.07.2012 - 37. ԻԱԿ-ն ընդդեմ “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի

2012թ.-ի հուլիսի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցերով դիմել է ՀՀ վարչական և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններ՝ խնդրելով ՀՀ բնապահպանության նախարարության "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի տնօրեն Վ. Մարտիրոսյանին տուգանել 30.000 դրամի չափով, ինչպես և՝ ճանաչել "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը և ՀՀ բնապահպանության նախարարության "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկին պարտավորեցնել տրամադրելու պահանջվող տեղեկատվությունն այն մասին, թե 2011թ-ին աշխատակիցները ըստ հաստիքների ինչքա՞ն գումարով են պարգևատրվել: