Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

13.09.2017 - 54. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ մարզկենտրոնների

2022 թվականի հունիսի 22-ին Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ռազմավարական նշանակության հայցն ընդդեմ 7 քաղաքապետարանների (մարզկենտրոնների)՝ պարտավորեցնելով իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա բոլոր 13 խումբ տեղեկությունները։

11.10.2016 - 53. ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի

2016թ.-ի հոկտեմբերի 7-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անգործությունը, ոչ իրավաչափ ճանաչելու եւ կոմիտեի նախագահին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

03.10.2016 - 52. ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Ճանապարհային ոստիկանության

2015թ.-ի հունիսի 26-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան` ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության անգործությունը (գործողությունը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով:

11.01.2016 - 51. Ամալյա Սարիբեկյանն ընդդեմ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի

2015թ.-ի դեկտեմբերի 7-ին ՀՀ քաղաքացի Ամալյա Սարիբեկյանը ԻԱԿ-ի աջակցությամբ ԲՈՀ-ի գործողությունը (պահանջված տեղեկության տրամադրումը մերժելը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան:

10.11.2015 - 50. ԻԱԿ-ի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարան ԻԱԿ-ն ընդդեմ Կադաստրի գործով

2015թ.-ի հոկտեմբերի 16-ին ԻԱԿ-ը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարանին` վիճարկելով "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրականությունը:

30.09.2015 - 49. Աշոտ Եղիազարյանն ընդդեմ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի

2015թ.-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ քաղաքացի Աշոտ Եղիազարյանը ԻԱԿ-ի աջակցությամբ ԲՈՀ-ի անգործությունը (օրենքով սահմանված ժամկետում պատասխան չտրամադրելը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան: