Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

14. ԻԱԿ-ն ընդդեմ Բջնիի գյուղապետի եւ գյուղապետարանի

18.06.2009

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 11.02.2009թ.-ին դիմել էր Կոտայքի մարզի Բջնի համայնքի ղեկավարին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Բջնի համայնքի 2008թ. բյուջեի պատճենը:
2. Բջնի համայնքի 2008թ. բյուջեի կատարման հաշվետվությունը:

Սակայն ԻԱԿ-ի հարցումը մնացել էր անպատասխան:

Արդյունքում, 2009թ.-ի մարտի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն տրամադրել պարտադրելու եւ վարչական տույժի ենթարկելու պահանջների մասին հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով.
1. Ոչ իրավաչափ ճանաչել Բջնիի գյուղապետարանի այն գործողությունները կամ անգործությունը, որով օրենքով սահմանված առավելագույն ժամկետում սպառիչ եւ լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ եւ պարտավորեցնել Բջնիի գյուղապետարանին հնգօրյա ժամկետում տրամադրել Բջնի համայնքի 2008թ. բյուջեի եւ Բջնի համայնքի 2008թ. բյուջեի կատարման հաշվետվության պատճենները:
2. Բջնիի գյուղապետ Արմեն Մաթեւոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 ՀՀ դրամի չափով:

2009թ.-ի հունիսի 11-ին նախնական դատական նիստի ժամանակ ԻԱԿ-ը հրաժարվեց իր հայցապահանջից, քանի որ մինչ դատական նիստի օրը Բջնիի գյուղապետն ԻԱԿ-ին էր տրամադրել պահանջվող ամբողջ տեղեկությունները: Դատարանն էլ, հաշվի առնելով այս հանգամանքը, գործը կարճեց:


Հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ

Վճռին կարող եք ծանոթանալ այստեղ

 

← Վերադառնալ ցուցակին