Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

17. ԻԱԿ-ն ընդդեմ Լենուղու գյուղապետի եւ գյուղապետարանի

03.07.2009

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ.-ի փետրվարի 3-ին դիմել էր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի ղեկավարին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Համայնքի 2008թ. բյուջեի պատճենը,
2. 2008թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճենները:

ԻԱԿ-ի հարցումը մնացել էր անպատասխան:

Ուստի, 2009թ.-ի ապրիլի 1-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ վարչական դատարան` Լենուղու գյուղապետարանին տեղեկատվություն տրամադրել պարտադրելու հայցով:

2009թ.-ի հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանում լսվեց ԻԱԿ-ն ընդդեմ Լենուղու գյուղապետարանի հայցի քննությունը: Քանի որ Լենուղու գյուղապետարանը մինչ դատական նիստի օրն արդեն իսկ տրամադրել էր ԻԱԿ-ի պահանջած տեղեկությունները, ուստի, ԻԱԿ-ը դատարանում հրաժարվեց իր հայցապահանջից:

← Վերադառնալ ցուցակին