Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

8. ԻԱԿ-ն ընդդեմ Նուռնուսի գյուղապետարանի

21.03.2006

16.01.2006թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Կոտայքի մարզային իրավաբան Ռոբերտ Ղազարյանը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Նուռնուս գյուղի գյուղապետ Գ. Մկրտչյանին` խնդրելով տրամադրել այն քաղաքացիների տվյալները, որոնք ամառանոցներ կառուցելու նպատակով հողամասեր են ստացել Նուռնուս համայնքի տարածքում:

Նուռնուսի գյուղապետն անպատասխան էր թողել հարցումը: Անհրաժեշտ տեղեկությունները ստանալու համար Ռ. Ղազարյանը 23.02.2006թ. պաշտոնատար անձի անգործությունը վիճարկելու մասին հայց ներկայացրեց Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան:

14.03.2006թ. դատական առաջին նիստին Նուռնուսի գյուղապետ Գ. Մկրտչյանը դիմում ներկայացրեց` խնդրելով գործը քննել իր բացակայությամբ եւ հայտնելով, որ հայցադիմումում նշված փաստերը համապատասխանում են իրականությանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118 հոդվածի 1-ին կետի համաձայն` գործը քննության առնվեց գյուղապետի բացակայությամբ: Նախագահող դատավոր Գ. Հեբոյանը հենց առաջին նիստի ժամանակ էլ բավարարեց հայցը: 21.03.2006թ. Նուռնուսի գյուղապետ Գ. Մկրտչյանը տրամադրեց պահանջվող ողջ տեղեկատվությունը:

← Վերադառնալ ցուցակին