Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

3. ԻԱԿ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի

16.11.2005

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2005թ. սեպտեմբերի 14-ին դիմել է Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.

• 2005թ. 2-րդ եռամսյակի ընթացքում Գյումրի քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները,
• 2005թ. բյուջեի պատճենը, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը 2-րդ եռամսյակի համար:

Հարցմանն ի պատասխան` Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար պարոն Ա. Մազմանյանը հարցումն ուղարկելով 15 օր անց` 30.09.2005թ.-ին, թիվ 1/3-09/2410 գրությամբ պատասխանել է. «Գյումրու ավագանու կայացրած որոշումներին եւ 2005թ. բյուջեին կարող եք ծանոթանալ Գյումրիի ինտերնետային կայքից, որը պատրաստման ընթացքի մեջ է»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մարզային իրավաբան Արտուշ Գրիգորյանը 16.11.2005թ. հայցադիմում ներկայացրեց դատարան` վիճարկելով Գյումրու քաղաքապետի անգործությունը եւ նրան պարտադրելով տրամադրել տեղեկությունները:

Սակայն հայցը հետ վերցվեց, քանի որ Գյումրու քաղաքապետարանը թեեւ ուշացումով, բայց դատարանի հայցադիմումը ստանալուն պես 2005թ. նոյեմբերի 21-ին էլեկտրոնային փոստով Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրեց պահանջվող ողջ տեղեկատվությունը, ինչը նա կարող էր անել 1 ամիս առաջ` տեղեկություն ստանալու հարցումը ստանալուց անմիջապես հետո: Փաստորեն, մինչ դատական գործի սկիզբն արդեն դատարան դիմելու փաստն ունեցավ իր արագ եւ դրական ազդեցությունը։

← Վերադառնալ ցուցակին