Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

2. ԻԱԿ-ն ընդդեմ Աբովյանի քաղաքապետարանի

11.11.2005

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2005թ. սեպտեմբերի 14-ին դիմել է Աբովյանի քաղաքապետ Կ. Իսրայելյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.

1. 2005թ. 2-րդ եռամսյակի ընթացքում Աբովյան քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները,

2. 2005թ. բյուջեի պատճենը, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը 2-րդ եռամսյակի համար:

Աբովյանի քաղաքապետ Կ. Իսրայելյանը անպատասխան է թողել հարցումը, եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Ռոբերտ Ղազարյանը 11.11.2005 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան` վիճարկելու քաղաքապետի անգործությունը: 

Առաջին նիստը նշանակվել էր 12.12.2005թ.: Քաղաքապետարանի ներկայցուցիչը չներկայացավ, ինչի պատճառով էլ նիստը հատաձգվեց: Երկրորդ նիստը նշանակվեց 19.12.2005թ.: Այս անգամ էլ գործը թողնվեց առանց քննության, քանի որ դատավորը գտնվում էր արձակուրդի մեջ:
 
ԻԱԿ-ի իրավաբանը հայցը հետ վերցրեց, քանի որ քաղաքապետը խոստացել էր տրամադրել տեղեկությունները։ Դրանց ամբողջական փաթեթը տրամադրվեց ԻԱԿ-ին 58 էջ ծավալով 2006թ. օգոստոսի 12-ին։ Այսպիսով, տասնմեկ ամիս պահանջվեց ցանկալի արդյունքի հասնելու համար։

← Վերադառնալ ցուցակին