Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

1. ԻԱԿ-ն ընդդեմ Գյումրու “Բեռլին” մոր եւ մանկան կենտրոն պոլիկլինիկա ՓԲԸ-ի

18.08.2005

Գյումրի քաղաքի բնակիչ Մարտիրոս Կարապետյանը 2005թ. հուլիսի 25-ին տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել էր Գյումրու «Բեռլին» մոր եւ մանկան կենտրոն պոլիկլինիկա ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Ալթունյանին եւ ՀՀ առողջապահության նախարարությանը` խնդրելով տրամադրել. 


- ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2001-2005թթ. պոլիկլինիկային հատկացված կինեզոլոգի հաստիքի առկայության մասին տեղեկատվություն,
- աշխատանքային պայմանագրի օրինակը,
- հաստիքների կրճատման պատճառով իրեն աշխատանքից ազատելու հրամանի քաղվածքը,
- աշխատավարձի չափի մասին տվյալները:

Չստանալով հարցումների պատասխանը` քաղաքացին դիմեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Շիրակի մարզային իրավաբան Արտուշ Գրիգորյանին: 18.08.2005թ. Կենտրոնը հայց ներկայացրեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան քաղաքացու ոտնահարված իրավունքը վերականգնելու համար:

Սակայն, մինչ դատական նիստի նշանակումը ընկերությունը ամբողջությամբ տրամադրեց պահանջվող տեղեկատվությունը:

Հետեւաբար 19.10.2005թ. Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը հայցի պահանջը մերժեց այն պատճառաբանությամբ, որ 30 օրվա ընթացքում փնտրվող տեղեկությունը նյութական կրիչով ընկերությունը տրամադրել է քաղաքացուն:

← Վերադառնալ ցուցակին