Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

58. ԻԱԿ-ն ընդդեմ Ոստիկանության

07.12.2020

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեկտեմբերի 4-ին դիմել էր ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ խնդրելով տրամադրել խորհրդատվություն։

2020 թվականի նոյեմբերի 24-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով հայտնել, թե 2020 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ քանի՞ իրավաբանական և ֆիզիկական անձ է տուգանվել ՀՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումների խախտման հիմքով և տրամադրել տուգանվածների ցանկը՝ նշելով յուրաքանչյուրի տուգանքի չափը։ Ոստիկանությունը, հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, մերժել է տուգանվացների ցանկը տրամադրելը՝ նշելով, որ «(․․․) տեղեկատվության տրամադրումը նշված մասով մերժվում է՝ հաշվի առնելով, որ հիշյալ տեղեկատվության տրամադրմամբ կխախտվի տվյալ լրատվամիջոցը ներկայացնողի
(տուգանվողի) օրենքով պաշտպանվող անձնական կյանքի գաղտնիության իրավունքը»:

Առաջնորդվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ կետով՝ ԻԱԿ-ը խնդրել էր ոստիկանության վերոնշյալ մերժման կապակցությամբ տրամադրել խորհրդատվություն անձնական տվյալները հարցման հիման վրա տրամադրելու կամ դրանց դրամադրումը մերժելու իրավական կարգավորումների և պրակտիկայի վերաբերյալ։

ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պատասխան գրությանը կարելի է ծանոթանալ այստեղ։

← Վերադառնալ ցուցակին