Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

55. ԻԱԿ-ն ընդդեմ Dasaran.am կայքի

27.02.2019

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2018 թվականի նոյեմեբերի 30-ին դիմել էր ԱՏՊ գործակալություն՝ խնդրելով ուսումնասիրել www.dasaran.am-ի կողմից երեխաների անձնական տվյալների մշակման խնդրը։ Կազմակերպությունը խնդրահարույց էր համարել այն, որ www.dasaran.am կայքն ըստ էության մշակում է ՀՀ բոլոր դպրոցական անչափահասների անձնական բազմատեսակ տվյալներ, սակայն հայտնի չեն դրանց մշակման շրջանակները, իսկ դրանց հետ կատարվող գործողությունների վերաբերյալ որոշ տեղեկություններ անձնական տվյալների մշակման ոչ օրինական կամ ոչ համաչափ լինելու կասկածներ են հարուցում, օրինակ, անձնական տվյալներն այլ անձանց փոխանցելը կամ վանչնական տվյալներն առեւտրային նպատակներով օգտագործելը՝ վաճառելը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումի առիթով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին հարուցել է N-021/12/18 վարչական վարույթ։

Վարույթի արդյունքում Գործակալությունը որոշել է.

  • «Դասարան» կրթական ծրագրի շրջանակներում անձնական տվյալների մշակումը չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ եւ 8-րդ հոդվածներով սահմանված՝ անձնական տվյալների մշակման օրինականության սկզբունքին:
  • «Դասարան» կրթական ծրագրի շրջանակներում անձնական տվյալների մշակումը չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված՝ անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքին:
  • «Դասարան» կրթական ծրագրի շրջանակներում անձնական տվյալների մշակման դեպքում ապահովված է «Անձնական տվյալների 23 պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված՝ անձնական տվյալներ մշակելու անվտանգությունը:
  • «Նոր Սերնդի Դպրոց» հասարակական կազմակերպությանը՝ ապահովել dasaran.am կայքի օգտատերերի պատշաճ իրազեկումը (ծանուցումը) համաձայնության ստացման համար։

 ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության որոշում_Dasaran.am

← Վերադառնալ ցուցակին