Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

48. Արման Սուլեյմանյանն ընդդեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի

17.02.2015

Civilnet.am-ի լրագրող Արման Սուլեյմանյանը 2014թ.-ի մայիսից լուսաբանել է ՀՀ քաղաքացի Դավիթ Հակոբյանի վեցամյա որդու խնամակալությանը վերաբերող թիվ ԼԴ/0514/02/11 դատական գործը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Դատական գործը քննվել է դռնբաց: Որոշման հրապարակման ժամանակ, սակայն, դատարանն առանց որեւէ պատճառաբանության արգելել է լրագրողին տեսանկարահանել որոշման եզրափակիչ մասի հրապարակումը:

Լրագրողը համարել է, որ այդպիսով դատավորները խախտել են իր տեղեկատվության ազատութան իրավունքը, իսկ հաշվի առնելով նրա մասնագիտությունը եւ այն, որ դատական գործով որոշման եզրափակիչ մասի հրապարակումը նա ցանկացել է տեսանկարահանել լրագրողի իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում` խախտել են նաեւ հասարակության տեղեկատվության ազատութան իրավունքը: Լրագրողը իրավաբանական օգնություն ստանալու համար դիմել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնին:

2014թ.-ի դեկտեմբերի 30-ին լրագրող Արման Սուլեյմանյան ԻԱԿ-ի աջակցությամբ դատարանի (դատավորների) գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորների) գործողություններին իրավական գնահատական տալու համար:

ՀՀ վարչական դատարանը 2015թ.-ի փետրվարի 20-ի որոշմամբ մերժել է Արման Սուլեյմանյանի կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը: Լրագրողն ԻԱԿ-ի աջակցությամբ ՀՀ վարչական դատարանի որոշումը բողոքարկել է վերաքննության կարգով: ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը լրագրողի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ Վճռաբեկ դատարանն իրեն ներկայացված վճռաբեկ բողոքը չի ընդունել::


Արման Սուլեյմանյանի` 2014թ.-ի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին