Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

47. ԻԱԿ-ն ընդդեմ Մեծամորի քաղաքապետարանի

16.02.2015

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014թ.-ի հոկտեմբերի 31-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Մեծամորի  քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Մեծամորի  քաղաքապետի գործուղումների եւ Մեծամոր քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ:

Քաղաքապետարան ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան: Ուստի, ԻԱԿ-ը 2015թ.-ի փետրվարի 13-ին դիմեց ՀՀ վարչական դատարան Մեծամորի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ ոչ իրավաչափ գործողությամբ (անգործությամբ) պատճառած վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումով:

Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2015թ.-ի հոկտեմբերի 8-ին: Դատական հաջորդ նիստը տեղի ունեցավ 2015թ.-ի նոյեմբերի 18-ին: 2015թ.-ի դեկտեմբերի 9-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը` ոչ իրավաչափ ճանաչեց Մեծամորի քաղաքապետարանի անգործությունը:

ԻԱԿ-ի` 2015թ.-ի փետրվարի 13-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վարչական դատարանի՝ 2015թ.-ի դեկտեմբերի 9-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին