Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ռազմավարական դատավարություն

Դատական գործեր

44. ԻԱԿ-ն ընդդեմ Նոր Հաճնի քաղաքապետարանի

14.02.2015

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014թ.-ի նոյեմբերի 5-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Նոր Հաճնի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Նոր Հաճնի քաղաքապետի գործուղումների եւ Նոր Հաճն քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ:

Քաղաքապետարան ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան: Ուստի, ԻԱԿ-ը 2015թ.-ի փետրվարի 13-ին դիմեց ՀՀ վարչական դատարան Նոր Հաճնի քաղաքապետարանի գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին հայցադիմումով:

Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2015թ.-ի հունիսի 5-ին: Դատական նիստից հետո Նոր Հաճնի ներկայացուցիչը ԻԱԿ-ի ներկայացուցչին հայտնեց, որ ցանկանում են հաշտություն կնքել: Նոր Հաճնի քաղաքապետարանը ընդունեց, որ խախտվել է ԻԱԿ-ի տեղեկություն ստանալու իրավունքը, նաեւ փոխհատուցեց ԻԱԿ-ի կրած դատական ծախսերը: Հաշտությունը հաշվի առնելով՝  2015թ.-ի հուլիսի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ ԻԱԿ-ը հրաժարվեց հայցից: Ուստի, ՀՀ վարչական դատարանը 2015թ.-ի հուլիսի 8-ի իր որոշմամբ դատական գործի վարույթը կարճեց:


ԻԱԿ-ի` 2015թ.-ի փետրվարի 13-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

← Վերադառնալ ցուցակին