Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված պատմություններ

25.09.2015 - Հաջողված պատմություն 22

Էլեկտրոնային հարցումները Հայաստանում իրականություն դարձան: ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված նոր ենթաօրենսդրական ակտը հնարավորություն է տալիս քաղաքացիներին, լրագրողներին և այլոց տեղեկություն ստանալու համար պետական մարմիններին դիմել էլեկտրոնային հարցումներով եւ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխաններ:

01.10.2014 - Հաջողված պատմություն 21

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցելու շնորհիվ ՀՀ ոստիկանությունը տեղեկատվության ազատության եւ հրապարակայնության ոլորտում էական առաջընթաց է արձանագրել:

04.03.2014 - Հաջողված պատմություն 20

2013թ.-ի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վարչական պատասխանատվության ենթարկեց "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Հարությունյանին տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար։ Սա երրորդ նման նախադեպն է, երբ պաշտոնյան ենթարկվում է տուգանքի 50.000 ՀՀ դրամի չափով՝ տեղեկատվության ազատության իրավունքը ոտնահարելու համար։

03.03.2014 - Հաջողված պատմություն 19

ՀՀ Ազգային ժողովի դեմ նախաձեռնած դատական գործի շնորհիվ հրապարակվեցին ԱԺ նախագահի կարգադրությունները։ 2013թ.-ի դեկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը` ճանաչելով ԻԱԿ-ի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցնելով ԱԺ-ին տրամադրել մերժած տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցել ԻԱԿ-ի դատական ծախսերը:

17.10.2013 - Հաջողված պատմություն 18

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու իր հարցումների շնորհիվ հանրության քննադատության առարկա դարձրեց ՀՀ Նախագահի բյուջեից դրամաշնորհներ ստացած եւ հանրային հաշվետվողականությունից խուսափող հասարակական կազմակերպություններին, ինչի շնորհիվ Պետական բյուջե վերադարձվեց 80 մլն. դրամ:

14.03.2013 - Հաջողված պատմություն 17

ԻԱԿ-ի նախաձեռնած դատական գործի շնորհիվ 2013թ.-ի փետրվարի 19-ին կայացրած վճռով “Դուստր Մարիաննա” ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանը տեղեկություն չտրամադրելու համար ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանքի` 80.000 ՀՀ դրամի չափով (30.000 ՀՀ դրամ ԻԱԿ-ի առաջին հարցմամբ և 50.000 ՀՀ դրամ ԻԱԿ-ի կրկնակի հարցմամբ խնդրվող տեղեկությունները չտրամադրելու համար)։