Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություն 38

27.04.2022

2022 թվականի մարտի 23-ին վերջապես ավարտվեց Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման գործընթացը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2018 թվականից իրականացրել է բազմաթիվ գործողություններ ուղղված Կոնվենցիայի վավերացմանը։ Մենք բազմիցս հանրությանը տեղեկացրել ենք այս փաստաթղթին միանալու կարևորության և անհրաժեշտության մասին։

Մեր սերտ համագործակցությունը ՀՀ արդարադատության և Արտաքին գործերի նախարարությունների հետ խրախուսեց կառավարությանը՝ ակտիվ քայլեր ձեռնարկել վավերացման գործընթացում։

Հայաստանը Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին կոնվենցիան ստորագրել էր 2020 թվականի հունիսի 24-ին։

Սա առաջին միջազգային փաստաթուղթն է, որով պետությունները ոչ միայն ճանաչում են տեղեկատվության մատչելիության իրավունքը, այլև համաձայնում են ապահովել այդ իրավունքի իրացումը և համագործակցել մատչելիության ոլորտում։

Ի՞նչ կփոխվի Կոնվենցիայի վավերացումից հետո.

Կոնվենցիայի հիմնական առավելությունը հանրային տեղեկատվության մատչելիության ոլորտում աշխարհում առաջին միջազգային մոնիտորինգի համակարգի ստեղծումն է։ Այլ կերպ ասած, այն վերահսկելու է, թե ինչպես են վավերացնող երկրներն արդյունավետ կատարելու Կոնվենցիայի դրույթները:

Դրա համար ստեղծվել են մոնիտորինգի երկու մարմիններ.

  1. Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասնագետների խումբը կներառի պաշտոնական փաստաթղթերի մատչելիության ոլորտի անկախ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Այս մարմնի նպատակն է վերահսկել վավերացրած երկրների կողմից Կոնվենցիայի դրույթների կիրառման արդյունավետությունը: Այդ նպատակով Մասնագետների խումբը կարող է տրամադրել իր փորձը Կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ, առաջարկություններ անել դրա կատարելագործման համար, փոխանակել տեղեկատվություն և զեկուցել էական ձեռքբերումների մասին, ինչպես նաև իր առաջարկները ներկայացնել Կողմերի Խորհրդակցությանը: Բացի այդ, Մասնագետների խումբը կզեկուցի Կոնվենցիայի դրույթների իրականացման համար ստորագրած երկրների կողմից ձեռնարկված իրավական միջոցների և գործելակերպի համապատասխանության մասին:
  2. Կողմերի Խորհրդատվական մարմինը բաղկացած է Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր երկրից մեկական ներկայացուցչից և որը.
  • Դիտարկում է պաշտոնական փաստաթղթերի մատչելիության Մասնագետների խմբի զեկույցները, կարծիքները և առաջարկությունները։
  • Տալիս է առաջարկություններ և խորհրդատվականներ Կողմերին:

205 Պայմանագրի ստորագրությունների և վավերացումների աղյուսակ

Վավերացման պատմություն հայերեն

 «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան

← Վերադառնալ ցուցակին