Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություն 37

01.02.2022

2022 թվականի հոկտեմբերի 14-ին ուժի մեջ է մտել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Արդարադատության նախարարություն համատեղ օրենսդրական նախաձեռնությունը՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։

Փոփոխությամբ ավելացել է 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափը. այժմ տեղեկություն տնօրինողների կողմից պեղեկությունն ապօրինաբար չտալու համար նախկին 10-ից 50 հազար դրամ տուգանքի փոխարեն սահմանվել է 50-ից 70 հազար դրամի չափով տուգանք, իսկ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելու դեպքում նախկին 50-ից 100 հազար դրամի փոխարեն նախատեսվել է 100-ից 150 հազար դրամի չափով տուգանք։

Առաջարկության հեղինակը ԻԱԿ-ն էր, որն իր նախաձեռնությունը հանրագրի տեսքով ներկայացրել էր Արդարադատության նախարարությանը, իսկ նախարարությունը դրական եզրակացություն էր տվել: Ավելի ուշ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Արդարադատության նախարարության հետ համատեղ մշակվել էր «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ՝ https://www.e-draft.am/projects/3931։

Նախաձեռնության շնորհիվ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմեն միջին ամսական անվանական աշխատավարձի 17.2-ից 40%-ը (տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի ավելի բարձր աշխատավարձի համեմատ՝ ավելի քիչ), մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենան տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։

Նախագծի ընդունումը մի կողմից լրագրողներին, ՔՀԿ-ներին հնարավորություն կտա տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքում պատշաճ իրականացնել իրենց տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանությունը, մյուս կողմից կանխարգելիչ նշանակություն կունենա՝ ստիպելով տեղեկություն տնօրինողներին պատշաճ պահպանել տեղեկություն ստանալու գրավոր հարցումներին պատասխանելու համար օրենքով սահմանված կանոնակարգերը:

 

 Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 189.7-րդ հոդվածում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ ԻԱԿ հանրագիրը

 «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ․ ԻԱԿ հանրագրով առաջարկվող նախագիծն ու Արդարադատության նախարարության հիմնավորումը

 

← Վերադառնալ ցուցակին