Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություն 33

05.09.2019

Էլեկտրոնային առողջապահության համակարգի հանրայնացումն ու մոնիթորինգը ԻԱԿ ենթադրամաշնորհային ծրագրի թիրախում

Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը նախատեսում է առողջապահության համակարգի համապարփակ բարեփոխում, որը հասարակության լայն շերտերին բարձրորակ բուժծառայությունների հավասար հասանելիություն կտա։ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շնորհիվ հասարակությունը հնարավորություն կունենա օգտվելու բարձրորակ, անվտանգ, հասանելի և մատչելի բժշկական ծառայություններից։ Հասարակությունը, սակայն, տեղեկացված չէ էլեկտրոնային առողջապահության համակարգից, մարդիկ չգիտեն, թե այս համակարգի ներդրման շնորհիվ ինչ է փոխվելու իրենց կյանքում։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացնում է «Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման գործընթացի հանրայնացում և մոնիթորինգ» ենթադրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է հանրությանը ներկայացնել համակարգը և վերահսկողություն իրականացնել էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման և իրակացման ընթացքի վրա։

Ենթադրամաշնորհային ծրագրի միջոցով հանրությանը ներկայացվել են էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման առավելությունները։ Ծրագրի շրջանակում քննարկումներ են եղել կառավարության ներկայացուցիչների հետ։ Էլ-առողջապահության միասնական համակարգի ներդրման գործընթացի հանրայնացում և մոնիտորինգ ծրագրի շրջանակում պատրաստվել է տեսանյութ, որը մատչելի կերպով բացատրում է, թե ինչ է էլեկտրոնային առողջապահության համակարգը․

«Էլեկտրոնային առողջապահությունը համարգ է, որի միջոցով քաղաքացու նույնականացման քարտում պահպանվում է նրա առողջությանը վերաբերող տեղեկատվությունը։ Դա այն ինֆորմացիան է, որն արդեն իսկ առկա է նրա ամբուլատոր քարտում։ Օրինակ՝ հիվանդությունների պատմություները, ստացած բժշկական ծառայությունները, դրանց ֆինանսավորումը, դեղերի դուրսգրումն ու բուժման ընթացքի այլ մանրամասները»։

Պատրաստված տեսանյութերի շնորհիվ հանրությանը ներկայացվել են իրենց իրավունքներն և տեղեկատվություն ստանալու հնարավորությունները: «Երկիր Մեդիա» ՀԸ կողմից պատրաստված և եթեր հեռարձակված տեսանյութերը նպատակ են ունեցել վերհանել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են էլեկտրոնային առողջապահության համակարգում։ Ներկայացվել են այդ խնդիրների լուծման ճանապարհները։ Էլեկտրոնային առողջապահության համակարգի շնորհիվ հնարավոր է նախապես գրանցվել բժշկի մոտ, համակարգում պահպանվում են նաև լաբորատոր հետազոտության արդյունքենրը, և կարիք չի լինի նույն հետազոտությունը կրկնել երկրորդ կամ երրորդ անգամ՝ այլ հիվանդանոցներում։

Ենթադրամաշնորհային ծրագրի պատասխանատուների միջոցով հասարակությունն առավել իրազեկվեց էլեկտրոնային առողջապահության համակարգից և առողջապահության ոլորտում ներդրված բարեփոխումներից։

Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ

← Վերադառնալ ցուցակին