Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություն 11

01.10.2012

2005-2012թ.թ.-ին նախաձեռնելով տեղեկատվության ազատության վերաբերյալ 37 դատական գործ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ստեղծել է ՏԱ ոլորտի դրական դատական պրակտիկա: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած դատական գործերի 75%-ն ունեցել է դրական արդյունք. որոշ գործերում դատարանը կայացրել է հօգուտ ԻԱԿ-ի վճիռ, որոշ դեպքերում մինչև դատական քննության ավարտը տեղեկություն ստանալու իրավունքը խախտած մարմինը վերականգնել է խախտված իրավունքը՝ տրամադրելով դատական գործի առարկա դարձած տեղեկությունները:

ԻԱԿ-ի նախաձեռնած 37 դատական գործերից 14-ի դեպքում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պատասխանող կողմը մինչև դատական գործի ավարտը սեփական նախաձեռնությամբ տրամադրել է պահանջած տեղեկությունները: Սա վկայում է, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած դատական գործերն ունենում են նաեւ կանխարգելիչ նշանակություն։

Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է ռազմավարական դատավարություն. դատական գործերն ընտրում է այնպես, որ դրանք ունենան նախադեպային նշանակություն, լուծեն ՏԱ ոլորտի առանցքային խնդիրները: ԻԱԿ-ի նախաձեռնած դատական գործերի առանձնահատկություններից է նաև այն, որ դատական կարգով ստեղծվում են նախադեպեր կապված տեղեկատվության ազատության ապահովման հետ ոչ միայն պետական մարմիներում, այլ նաեւ հանրային նշանակության մասնավոր կազմակերպություններում և քաղաքական կուսակցություններում:
 

← Վերադառնալ ցուցակին