Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հաջողված պատմություններ

Հաջողված պատմություն 8

10.08.2011

2011թ. երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարար (արդեն՝ նախկին) Հարություն Քուշկյանը հայտնվել էր Սև ցուցակում ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցումն անպատասխան թողնելու համար: ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, և եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները:

Սև ցուցակի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանեց ԻԱԿ-ի հարցմանը: Բացի այդ, նախարարության այն աշխատակիցը, ում մեղքով կառույցը հայտնվել էր եռամսյակային Սև ցուցակում, նկատողություն ստացավ, ինչպես նաև նախարար Հարություն Քուշկյանը հրապարակավ հայտարարեց, որ հետևողական են լինելու, որպեսզի տեղեկատվությունն այսուհետ դիմողներին տրամադրվի սահմանված ժամկետներում:

ԻԱԿ-ի ուսումնասիրույթունները ցույց տվեցին, որ իսկապես այս նախարարությունում իրավիճակը ՏԱ ոլորտում բարեփոխվել է. հարցումներին պատասխան են տրվում ՏԱ օրենքով նախատեսված ժամկետներում, նախարարությունն աշխատում է առավել հրապարակային եւ թափանցիկ, ինչի արդյունքում էլ ՀՀ առողջապահության նախարարությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2012թ. տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացավ Ոսկե բանալի մրցանակին՝ որպես "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին:
 

← Վերադառնալ ցուցակին