Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ԲԿԳ Հայաստան

2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը  քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am 

Կառավարությունը հաստատեց "Բաց կառավարման գործընկերության" շրջանակում մշակված երկրորդ ծրագիրը

31.07.2014

2014թ.-ի հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստում կառավարությունը հավանություն տվեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Հայաստանի երկրորդ գործողությունների ծրագրին: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմ ի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջին ծրագիրը հաջողությամբ ավարտվել է 2013 թվականին: "Երկրորդ ծրագիրը կազմվել է կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկների հիման վրա և ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը և այլն:

Ծրագրի նպատակն է խթանել կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը",- Արմենպրեսի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ երկրորդ գործողությունների ծրագրով Կառավարությունը հանձն է առնում իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք նպատակաուղղված են կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը, միտված են տեղեկատվության մատչելիության խթանմանը և կոռուպցիայի վերացմանը:

  ԲԿԳ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ 2014-2016թթ. 

 ԲԿԳ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

← Վերադառնալ ցուցակին