Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

ԲԿԳ Հայաստան

2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը  քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am 

Տեղի ունեցավ ԲԿԳ աշխատանքային խմբի նիստը

15.07.2014

2014 թ.-ի հուլիսի 15-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբի նիստը, որը ղեկավարում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը:

Աշխատանքային խմբի անդամներին ներկայացվեց ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի վերախմբագրված տարբերակը: Այն ներառում է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից առաջադրված 11 հանձնառություն:

Խմբի անդամներին նաև տրվեցին պարզաբանումներ, թե ինչ սկզբուքով կամ ինչու նախկինում կառավարությանը ներկայացված 40-ից ավել առաջարկները չեն ներառվել Գործողությունների ծրագրում:

Աշխատանքային խմբի անդամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց կարծիքները հայտնեցին Նախագծի վերաբերյալ: Ամփոփելով նիստը՝ որոշվեց մինչ հաջորդ շաբաթ ավարտին հասցնել Նախագծի խմբագրական աշխատանքները և ներկայացնել հաստատման:  

ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրի վերախմբագրված նախագիծը

Գործողությունների ծրագրի նախագծում չներառված առաջարկությունների      ամփոփաթերթ

← Վերադառնալ ցուցակին