Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Ենթադրամաշնորհային ծրագիր #23

01.08.2019

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ
Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Մեդիակամուրջ. Արդյունավետ հաղորդակցություն՝ հանուն հաշվետու կառավարման»

Ամփոփ նկարագիր՝

Ծրագրի նպատակն է՝ զարգացնել ԵԺԱ ՀԿ կրթական և մեդիա ծառայությունների մատուցման կարողությունները՝ ստեղծելով կրթական ծրագիր և առցանց ուսուցման հարթակ, որը կզարգացնի մոնիթորինգով և շահերի պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան մարզային ՀԿ-ների՝ հանրային հաղորդակցության, տեղեկատվության ազատության գործիքի կիրառության կարողությունները:
Ծրագրի շնորհիվ շահառու կազմակերպությունները կկարողանան արդյունավետորեն համագործակցել իրենց ոլորտում քաղաքականություն իրականացնող պետական կառույցների հետ, ինչպես նաև տեղեկատվության ազատության գործիքակազմի կիրառությամբ ապահովել վերջիններիս հաշվետու կառավարումը:

Գործողությունների ամփոփ նկարագիր՝

Ծրագրով նախատեսվում է իրականացնել շահառու ՀԿ-ների շրջանում թեմատիկ ոլորտում կարիքների գնահատում, որոնց բավարարմանն ուղղված կմշակվեն ուսումնական նյութեր՝ վիդեո դասեր և ուսումնական ուղեցույց: Նախատեսվում է նաև ԵԺԱ ՀԿ-ի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի օրինակներով ստեղծել PR ռազմավարական պլանի, ներքին և արտաքին ընթացակարգերի, ինչպես նաև տեղեկատվության ազատության գործիքի օրինակելի նմուշներ, որոնք կիրառելի կլինեն շահառու ՀԿ-ների համար:
Ուսումնական նյութերը կտարածվեն ԵԺԱ ՀԿ-ի նորաստեղծ կայքում տեղադրված առցանց կրթական համակարգի, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջոցով: Առցանց ուսուցում կանցնեն մարզային առնվազն 25 կազմակերպություններ, որոնց կտրամադրվի նաև հայաստանյան խոշորագույն մեդիա ընկերությունների կոնտակտային բազա՝ վերջիններիս հետ արդյունավետ հաղորդակցության հաստատման նպատակով: Շահառու ՀԿ-ները կկարողանան նաև ԵԺԱ ՀԿ կողմից ստանալ անհատական քոուչինգ և մենթորինգ՝ ստացված գիտելիքները գործնականում կիրառելու, ինչպես նաև պետական կառույցների հետ համագործակցություն հաստատելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին