Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Սեփական եկամուտների հավաքագրման մեխանիզմները Տաթև համայնքում

10.08.2019

Եվրոպական միության համաֆինանսավորմամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի և «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Մասնակցում եմ համայնքի զարգացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվել է հետազոտություն՝ Տաթև համայնքի Շինուհայր, Խոտ, Հարժիս, Սվարանց, Հալիձոր, Տանձատափ, բնակավայրերում բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման խնդիրների վերաբերյալ։

Սյունիքի Տաթև բազմաբնակավայր համայնքի ձևավորումից անցել է չորս տարի և հետաքրքիր է, թե արդյո՞ք հարկերի հավաքագրման գործընթացն արդյունավետ է կազմակերպվում, արդյո՞ք ոչ կանոնավոր վճարումները պայմանավորված են միայն բնակիչների անվճարունակությամբ, թե՝ դա կապված է տեղական իշխանությունների նկատմամբ հանրության անվստահությամբ: Տեղյա՞կ են, արդյոք, բնակիչներն իրենց համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի մասին: Որքանո՞վ է համայնքային իշխանությունը հետևողական բյուջեի ծախսումների վերաբերյալ բնակչությանը համակողմանի տեղեկատվություն տրամադրելու, ծախսերի առաջնահերթությունը որոշելիս համայնքի բնակչության տեսակետները հաշվի առնելու հարցում:

Վերլուծության ամբողջական տարբերակը հասանելի է Գորիսի մամուլի ակումբի պաշտոնական կայքում:

← Վերադառնալ ցուցակին