Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Ենթադրամաշնորհային ծրագիր # 21

01.08.2019

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ

Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Քաղաքացիների համար ընկալելի բյուջեի նախաձեռնություն Դիլիջան համայնքի համար»

Ամփոփ նկարագիր՝
Հիմնախնդիր.
Բյուջետային փաստաթղթերը սովորաբար գրված են լինում բարդ, ոչ մասնագետների համար դժվար հասկանալի ձևակերպումներով, որին հավելվում է նաև քաղաքացիների և կազմակերպությունների ցածր իրազեկվածության աստիճան: Դիլիջան համայնքում առկա է մասնագիտացված հարթակների և նախաձեռնությունների, տեղեկատվական գործիքների, տեղեկացվածության բարձրացմանն ուղղված թիրախային միջոցառումների իրականացման պակաս։
Ծրագրի նպատակը.
Զարգացնել «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ-ի՝ տեղեկատվության ազատության, բյուջեի վերաբերյալ գիտելիքները, զարգացնել ՀԿ համագործակցային շրջանակը՝ ընդգրկելով հարակից գյուղերի երիտասարդներին և ՏԻՄ ներկայացուցիչներին քաղաքացիներին ընկալելի բյուջեի ձևաթղթերի մշակման, ինչպես նաև հանրային շահերի ոլորտում ծրագրերի մշակման միջոցով:

 

 

← Վերադառնալ ցուցակին