Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

Մամուլի հաղորդագրություն

17.05.2019

2019 թվականի մայիսի 20-ին Երեւանում կկայանա Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն եւ հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի մրցանակաբաշխության արարողությունը: Ծրագիրն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից, Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ:

Արարողությանը ներկա են լինելու Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, Հայաստանում ԵՄ ներկայացուցիչները, Եվրոպական լրագրության կենտրոնի ներկայացուցիչ Ջոշ Լափորթը, լրագրողական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծին մասնակցած լրագրող եւ իրավաբան ուսանողները։

Հեռուստանախագծի ընթացքում Հայաստանի առաջատար համալսարանների (Երեւանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Գավառի պետական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ) 36 ուսանողներ մրցել են՝ պատրաստելով հետաքննական ռեպորտաժներ կոռուպցիոն թեմաներով։

Հաղթողներին մրցանակներ կշնորհեն եւ ելույթներով հանդես կգան ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչը, ԻԱԿ նախագահ, «Իրազեկ Հայաստան» ծրագրի ղեկավար Շուշան Դոյդոյանը, «Լրագրողական մենամարտ» նախագծի հեղինակ Կարեն Անդրեասյանը, Եվրոպական լրագրության կենտրոնի ներկայացուցիչ Ջոշ Լափորթը։

Եզրափակիչ ելույթներով հանդես կգան նաեւ հաղթող ուսանողները։

 

← Վերադառնալ ցուցակին