Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

«Հետաքննական լրագրությունը կառավարության հանրային վերահսկողության միջոց». դասընթաց ուսանողների համար

20.03.2019

ԵՄ համաֆինանսավորմամբ իրականցվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 18-20-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնում անցկացվեց «Հետաքննական լրագրությունը կառավարության հանրային վերահսկողության միջոց» եռօրյա դասընթաց։

Դասընթացի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի շուրջ երկու տասնյակ ուսանողներին իրենց գիտելիքն ու փորձառությունն էին փոխանցում մարդու իրավունքների պաշտպանության փորձագետ Կարեն Անդրեասյանը և «ԵՄ-Հայաստան հարաբերություններին առնչվող պետական քաղաքականության ծրագրերի և բյուջետային ծախսերի մշտադիտարկում և լուսաբանում» ենթադրամաշնորհային ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացան մարդու իրավունքների, բնապահպանության, կրթության ոլորտներում հանրային վերահոսկողության մեխանիզմներին, քննարկեցին պետական կառույցների հանրային կապերին առնչվող հարցերն ու մարզային լրահոսի դերը համայնքային ծրագրերի վերահսկողության գործում:
 

← Վերադառնալ ցուցակին