Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

«Իրազեկ Հայաստան» ծրագիր

Ծրագիրը նպատակ ունի ապահովել, որպեսզի լրագրողները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստեղծեն և տարածեն մատչելի տեղեկություններ և հոդվածներ, ինչպես նաև նպաստեն Հայաստանում բյուջետային միջոցների բաշխման և ծախսման վերաբերյալ իրական հանրային քննարկմանը: Իրականացնող գործընկերներ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպություն, Մաաստրիխտի Եվրոպական լրագրության կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Տևողությունը՝ 18/05/2018 - 18/12/2019 

«Լրագրողական մենամարտ»-ն արդեն եթերում է

05.04.2019

Այսուհետ ամեն շաբաթ Հանրային հեռուստատեսության եթերում կարող եք դիտել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագիծը:

Հեռուստատեսային ռեալիթի մրցույթին մասնակցում են 36 ուսանողներ հայաստանյան 6 համալսարաններից: Առաջին փուլում պայքարը ներբուհական է. միևնույն բուհի ուսանողները մրցում են իրար հետ: Երկրորդ փուլում 6 համալսարանների՝ մրցույթում մնացած ուսանողները վիճակահանությամբ բաժանվում են նոր թիմերի: Լրագրողական թիմերը հավաքագրելու են փաստեր, իրականացնելու են նկարահանումներ և մոնտաժ՝ ժյուրիի դատին հանձնելով պատրաստի հեռուստառեպորտաժ:

Նախատեսվում է, որ եզրափակիչում հայտնված թիմերից մրցույթում կմնան մեկական մասնակից: Հաղթողի մրցանակը ևս մասնագիտական է՝ աշխատանք Հանրային հեռուստաընկերությունում:

Հեռուստանախագիծն իրականացվում է «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում: Ուսանողների հետ որպես մարզիչ աշխատում են Հանրային հեռուստաընկերության «Եկեք հասկանանք» հաղորդման վարողներ Աելիտա Չիլինգարյանը և Սոնա Աբրահամյանը: Ուսանողների աշխատանքները գնահատող ժյուրիի կազմում ընդգրկված են լրագրության ոլորտում երկու տասնամյակից ավելի աշխատանքային փորձառություն ունեցող երեք փորձագետներ՝ Եվրոպական լրագրության կենտրոնի բելգիայի թիմի ղեկավար Ջոշ Լափորթը, Միջազգային մեդիա խորհրդատվական կենտրոնի տնօրեն Լիզա Էսսեքսը, «Իրազեկ Հայաստան» ծրագրի ղեկավար, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:
 

← Վերադառնալ ցուցակին