Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Փաստերի ստուգման լաբորատորիաներ

2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է նոր ծրագիր՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում հիմնելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։ Լաբորատորիաները գործում են հետևյալ կրթական հաստատություններում.  

  • Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
  • Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
  • Գավառի պետական համալսարան
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Արեգնազան կրթահամալիր:

Մասնակցությունը՝ ցանկությամբ է, դասընթացները վարում են Ծրագրի փորձագետների կողմից վերապատրաստված դասախոս/ուսուցիչներ: 

«Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի  ազատության կենտրոնի և  Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:

01.09.2021 - Փաստերի ստուգման Տեղեկագիր #8

Տեղեկագրի այս համարում ներկայացված են ԵՊՀ լրագրության ֆակուլտետում գործող Փաստերի ստուգման լաբորատորիայի ուսանողների աշխատանքները: Օգտակար հղումներ, ինֆոգրաֆիկաներ փաստերի ստուգման և տեղեկություն ստանալու իրավունքի վերաբերյալ:

02.08.2021 - Փաստերի ստուգման Տեղեկագիր #7

Տեղեկագրում ներկայացվում են Փաստերի ստուգման դասընթացի ծրագիրը, ինֆոգրաֆիկաներ՝ ինչպես ստուգել լուսանկարներն ու տեսանյութերը: Ֆեյքաքաղ վիդեբլոգում այս անգամ փաստերի ստուգման մասնագետ, մեդիա ուսումնասիրող Հարություն Ծատրյանը պատմում է կեղծ պատկերների ազդեցության, լուսանկարների ու տեսանյութերի ստուգման գործիքների մասին:

08.07.2021 - Փաստերի ստուգման Տեղեկագիր #6

Տեղեկագրում ներկայացվում են Փաստերի ստուգման Լաբորատորիաների աշխատանքների ամփոփումը, Փաստերի ստուգման դասընթացավարների համար ստեղծված ծրագիրը, ինֆոգրաֆիկաներ, ինչպես նաև՝ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի Ֆեյքաքաղ վիդեոբլոգը:

10.06.2021 - Փաստերի ստուգման Տեղեկագիր #5

Տեղեկագրում ներկայացվում են Գավառի Պետական համալսարանում հիմված Փաստերի ստուգման Լաբորատորայի աշխատանքները, ապագա լրագրող ուսանողների վարժանքների արդյունքները, Ծրագրի շրջանակում թողարկած Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի Ֆեյքաքաղ վիդեոբլոգը, ինչպես նաև՝ Փաստերի ստուգման օգտակար հղումներ:

20.05.2021 - Փաստերի ստուգման Տեղեկագիր #4

Տեղեկագրում ներկայացվում են Վ. Բրյուսովի անվան Պետական համալսարանի Լրագրության բաժնում հիմված Փաստերի ստուգման Լաբորատորայի աշխատանքները, ապագա լրագրող ուսանողների վարժանքների արդյունքները, Ծրագրի շրջանակում թողարկած Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի Ֆեյքաքաղ վիդեոբլոգը, ինչպես նաև՝ Փաստերի ստուգման օգտակար հղումներ:

06.04.2021 - Փաստերի ստուգման Տեղեկագիր #3

Տեղեկագրում ներկայացվում են ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հիմված Փաստերի ստուգման Լաբորատորայի աշխատանքները, ապագա լրագրող ուսանողների վարժանքների արդյունքները, Ծրագրի շրջանակում թողարկած Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի Ֆեյքաքաղ վիդեոբլոգը, ինչպես նաև՝ Փաստերի ստուգման օգտակար հղումներ: