Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Փաստերի ստուգման լաբորատորիաներ

2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է նոր ծրագիր՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում հիմնելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։ Լաբորատորիաները գործում են հետևյալ կրթական հաստատություններում.  

  • Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
  • Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
  • Գավառի պետական համալսարան
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Արեգնազան կրթահամալիր:

Մասնակցությունը՝ ցանկությամբ է, դասընթացները վարում են Ծրագրի փորձագետների կողմից վերապատրաստված դասախոս/ուսուցիչներ: 

«Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի  ազատության կենտրոնի և  Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:

Փաստերի ստուգման Տեղեկագիր #8

01.09.2021

 Փաստերի ստուգման Տեղեկագիր #8

 

Տեղեկագրի այս համարում ներկայացված են ԵՊՀ լրագրության ֆակուլտետում գործող Փաստերի ստուգման լաբորատորիայի ուսանողների աշխատանքները:

Օգտակար հղումներ, ինֆոգրաֆիկաներ փաստերի ստուգման վերաբերյալ.

  • Ինչպես ճիշտ որոնել համացանցում
  • Ինչպես կարդալ գրաֆիկները
  • Ինչպես ուղարկել տեղեկություն ստանալու հարցում:

Այս թոարկմանը դիտեք նաև Ֆեյքաքաղի 8-րդ թողարկումը՝ ինչպես բացահայտել սունկ կայքերը: 

 

← Վերադառնալ ցուցակին