Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Փաստերի ստուգման լաբորատորիաներ

2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է նոր ծրագիր՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում հիմնելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։ Լաբորատորիաները գործում են հետևյալ կրթական հաստատություններում.  

  • Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
  • Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
  • Գավառի պետական համալսարան
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Արեգնազան կրթահամալիր:

Մասնակցությունը՝ ցանկությամբ է, դասընթացները վարում են Ծրագրի փորձագետների կողմից վերապատրաստված դասախոս/ուսուցիչներ: 

«Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի  ազատության կենտրոնի և  Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:

Փաստերի ստուգման Տեղեկագիր #6

08.07.2021

  Փաստերի ստուգման Տեղեկագիր #6

 

«Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագրի շրջանակներում 2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ գործարկեց փաստերի ստուգման լաբորատորիաները Հայաստանի հետևյալ 5 կրթական հաստատությունում՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդների հմտությունները և մեդիագրագիտությունը. 
 
  • Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
  • Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
  • Գավառի պետական համալսարան
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Արեգնազան կրթահամալիր:
Ծրագրի մեկնարկին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հուշագրեր ստորագրեց 5 կրթական հաստատության ղեկավարների հետ՝ յուրաքանչյուր կրթական հաստատությունից ներգրավելով դասախոս-ուսուցչի՝ որպես դասընթացավար:
 
Փոխըմբռնման հուշագրեր ստորագրելուց հետո Ծրագրի փորձագետները  մշակեցին Փաստերի ստուգման ուսումնական ծրագիր, որը ներառում է տեքստերի, մուլտիմեդիա տեղեկատվության, քարտեզների, վեբ կայքերի վերլուծության համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու պրակտիկան: Փաստերի ստուգման ուսումնական ծրագիրը ներառում է նաև բազմաթիվ տեղեկություններ և խորհուրդներ այն մասին, թե ինչպես սովորեցնել տվյալների ստուգման և ստուգման գործիքներն ու հմտությունները: 
 
Ծրագրի մեկնարկին կրթական հաստատությունների դասընթացավարները մեր փորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի օգնությամբ անցան վերապատրաստման 5-օրյա դասընթացը: 
 
Արդեն սեպտեմբերի սկզբին կրթական հաստատություններում ձևավորվեցին արտադասարանային խմբերը, որտեղ ներգրավվեցին ուսանող/աշկերտները: Նրանց ներգրավվածության միակ պայմանը լաբորատորիաների աշխատանքներին մասնակցելու ցանկությունն էր։
 

 

Դասընթացավարները ներածական հանդիպումներ են կազմակերպել տարբեր կուրսերի և ավագ դպրոցի աշակերտների հետ՝ ներկայացանելով լաբորատորիաների գործունեության հիմնական ուղղությունները: 
 
Արդյունքում 5 կրթական լաբորատորիաներում մոտ մեկ տարի դասընթացավարների հետ աշխատեց շուրջ 50 երիտասարդ: 

← Վերադառնալ ցուցակին