Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Փաստերի ստուգման լաբորատորիաներ

2020 թվականի հուլիսից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի հետ իրականացնում է նոր ծրագիր՝ Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ՝ նպատակ ունենալով զարգացնել երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում հիմնելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։ Լաբորատորիաները գործում են հետևյալ կրթական հաստատություններում.  

  • Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
  • Բրյուսովի անվան Լեզվագիտական համալսարանի Լրագրության բաժին
  • Գավառի պետական համալսարան
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Արեգնազան կրթահամալիր:

Մասնակցությունը՝ ցանկությամբ է, դասընթացները վարում են Ծրագրի փորձագետների կողմից վերապատրաստված դասախոս/ուսուցիչներ: 

«Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի  ազատության կենտրոնի և  Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:

Փաստերի ստուգման Տեղեկագիր #3

06.04.2021

 Փաստերի ստուգման Տեղեկագիր #3

 ԵՊՀ Փաստերի ստուգման լաբորատորիա

Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետն առաջինն արձագանքեց ծրագրի նախաձեռնությանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ կնքեց Հուշագիր՝ ֆակուլտետում Փաստերի ստուգման լաբորատորիա հիմնելու վերաբերյալ: Ֆակուլտետի ուսանողները Փաստերի ստուգման լաբորատորիայում ծանոթանում են կարևորագույն այն գործիքներին, որոնք ապագայում կիրառելու են որպես ոլորտի մասնագետներ: Ուսանողները կատարում են ուսումնասիրություններ, գրում նյութեր, որոնք նաև հրապարակվում են տարբեր առցանց պարբերականներում

Դասերի ընթացքում ուսանողներն օգտվում են տարբեր գործիքներից, ուսումնասիրում լուսանկարներ, տեսանյութեր, քարտեզներ, փորձում գտնել դրանց սկզբնաղբյուրները: Ինչպես նաև՝ դասընթացավարի օգնությամբ ուսանողները տեղեկություն ստանալու հարցումներ են ուղարկում պատկան մարմիններին, ստանում  պատասխաններ, վերլուծում դրանք: Խորացված որոնման և ըստ տեղանքի սոցցանցերի գրառումների որոնման համար այս ընթացքում ուսւոմնասիրել են նոր գործիքների կիրառություն, փորձել առավել մանրամասն ուսումնասիրել սոցիալական ցանցերը՝ ներքին որոնողական հնարավորությունների միջոցով, ինչպես նաև զննել օգտատիրոջ գործողությունները սոցցանցում։ Փորձում են փնտրել ջնջված տեղեկատվությունը, գտնել լուսանկարների և տեսանյութերի սկզբնաղբյուրները, պարզել դրանց իսկությունը, տեղանքը:

Այս ամիս ԵՊՀ «Փաստերի ստուգման» լաբորատորիայի անդամները հանդիպում են ունեցել  փորձագետ Արթուր Պապյանի հետ, ով իր փորձով և խորհուրդներով կիսվեց ուսանողների հետ:

ԵՊՀ Լաբ-ի ուսանողների mi qani աշխատանքներին կարող եք ծանոթանալ այս հղումներով.

https://journalist.am/archives/25482

https://journalist.am/archives/25349

 https://journalist.am/archives/25393

https://journalist.am/archives/25780

https://journalist.am/archives/25804

 
Փաստերի ստուգման օգտակար հղումներ. հաշիվների ստուգում սոցցանցերում
 
  • https://www.whois.com/
  • https://www.amnic.net/whois/, 
  • https://xaviesteve.com/domeye/, 
  • https://www.emailsherlock.com/, 
  • https://twitter.com/search-advanced/,  
  • https://namechk.com/

ՎԻԴԵՈԲԼՈԳ

Ֆեյքաքաղ #3․ որոնում ենք սոցցանցերում.

Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի հետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ն «Պայքար ապատեղեկատվության վիրուսի դեմ» ծրագրի շրջանակում մեկնարկել են Ֆեյքաքաղ վիդեոբլոգների շարքը՝ մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանի և Արթուր Պապյանի մասնակցությամբ։  Նախաձեռնության նպատակն է զարգացնել լրատվամիջոցների մեդիագրագիտությունը և երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է անվճար խորհրդատվություն տեղեկատվության ազատության ոլորտում

Դիմեք մեզ եթե.

  • չգիտեք՝ ինչպես դիմել տեղեկություն ստանալու համար,
  • ստացել եք թերի կամ ոչ լիարժեք պատասխան,
  • խախտվել են տեղեկություն ստանալու ժամկետները,
  • պետական մարմինները մերժել են տրամադրել պահանջվող տեղեկությունը։

Դիմեք մեզ զանգահարելով՝ 091700974 կամ 091407836 հեռախոսահամարներով, կամ գրեք foi@foi.am էլեկտրոնային հասցեին կամ ԻԱԿ-ի ֆեսբուքյան պաշտոնական էջի միջոցով։

 

 

← Վերադառնալ ցուցակին