ԲԿԳ Հայաստան
2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ): Կենտրոնը ներգրավված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ԲԿԳ աշխատանքային խմբերում: ԻԱԿ-ը քաղաքացիական հասարակության և կառավարության ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ԲԿԳ հայաստանյան գործընթացների վերաբերյալ: ԲԿԳ հայաստնյան պաշտոնական ինտերնետային կայքն է՝ www.ogp.am
31.07.2014 - Կառավարությունը հաստատեց "Բաց կառավարման գործընկերության" շրջանակում մշակված երկրորդ ծրագիրը
2014թ.-ի հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստում կառավարությունը հավանություն տվեց "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակում Հայաստանի երկրորդ գործողությունների ծրագրին:
18.07.2014 - Ներկայացվեց ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը
Հուլիսի 18-ին տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի քննարկումը ՀՀ կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Աշխատանքային քննարկումը կազմակերպել էր "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ն ՀՀ Կառավարության հետ համատեղ ԵԱՀԿ երևանի գրասենյակի աջակցությամբ։
15.07.2014 - Տեղի ունեցավ ԲԿԳ աշխատանքային խմբի նիստը
2014 թ.-ի հուլիսի 15-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբի նիստը, որը ղեկավարում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը:
07.04.2014 - Կայացավ Կառավարություն-քաղհասարակություն երկխոսությունը
2014 թ. ապրիլի 5-6-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համատեղ կազմակերպած Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ աշխատանքային քննարկումը:
29.01.2014 - Հրապարակվել է ԲԿԳ նոր Գործողությունների ծրագրի նախագիծը
ԲԳԿ հայաստանյան գործողությունների ծրագրի աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը հրապարակել է ԲԿԳ հայաստանյան գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը:
03.11.2013 - Հայաստանը մասնակցեց Բաց կառավարման գործընկերության Համաժողովին
2013 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Լոնդոնում տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերության երկրորդ համաժողովը: Ավելի քան 1000 ներկայացուցիչներ 60 երկրներից մասնակցեցին համաժողովին: