Սպիտակ և Սև ցուցակներ
2022 | 2021 | 2020 | 2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 | 2002 | 2001 |
Ըստ տարիների
Սև ցուցակ 2019
Այս գերատեսչությունները 2019 թվականի ընթացքում անպատասխան են թողել կամ տրամադրել են անհիմն պատասխաններ/մերժումներ տեղեկություն ստանալու հարցումներին։
-
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան
- Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2019թ.-ի դեկտեմբերի 3-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ դրամաշնորհային ծրագրի շրջանակում է մշակվել 2019 թ.-ի դեկտեմբերի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, տեղադրված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ստանալով թերի պատասխան՝ Կենտրոնը նոր հարցում էր ուղարկել՝ կրկնելով հարցերն ու խնդրելով տրամադրել նաև պատասխան գրության մեջ նշված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի փորձագիտական վերլուծության պատճենը և/կամ հղումը: Նախարարությունը տրամադրել է խիստ թերի պատասխան http://www.givemeinfo.am/hy/case/2875/:
- Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2019թ.-ի դեկտեմբերի 26-ին տեղեկություն ստանալու համատեղ հարցումով դիմել էին Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել արդյոք նախարարությունը պատրաստվում է շրջանառությունից հանել 2019 թ.-ի դեկտեմբերի 2-ին շրջանառած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Տրամադրվել է անհիմն պատասխան http://www.givemeinfo.am/hy/case/2904/:
- Դալմայի այգիներին առնչվող տեղեկություններ ստանալու նպատակով 2019թ․-ի նոյեմբերի 14-ին ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել միաժամանակ մի քանի կառույցի, այդ թվում նաև Շրջակա միջավայրի նախարարություն։ Նախարարությունը հարցումը թողել է անպատասխան http://www.givemeinfo.am/hy/case/2907/:
-
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյան
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն էր դիմել «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպության խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում: Դալմայի այգիներին առնչվող տեղեկություն ստանալու նպատակով սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ՀԿ-ն Երևանի քաղաքապետարան, Քաղաքաշինության կոմիտե և «Հայանտառ» ՊՈԱԿ ուղարկել է հարցումներ, որոնց ի պատասխան ստացված գրություններով չեն տրամադրվել պահանջվող տեղեկությունները, ավելին, տրամադրված պաշտոնական գրությունները պարունակում են հակասական տվյալներ խնդրո առարկայի վերաբերալ։ Նոյեմբերի 14-ին ԻԱԿ-ը հարցում է ուղարկել Քաղաքաշինության պետական կոմիտե։ Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ չի ներկայացվել հարցերից և ոչ մեկի լիարժեք պատասխանը: Միաժամանակ չի տրվել նաև ներկայացված տեղեկության հավաստիությունը հաստատող որևէ փաստ կամ հղում http://www.givemeinfo.am/hy/case/2891/
-
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյան
- Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով 2019թ-ի փետրվարի 20-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018 թվականի ընթացքում: ՀՀ ոստիկանությունը 2019 թ.-ի փետրվարի 22-ին տրամադրել էր թերի պատասխան՝ մերժելով տրամադրել պահանջվող տեղեկությունների մի մասը (http://www.givemeinfo.am/hy/case/2615/): ԻԱԿ-ը ՀՀ ոստիկանություն է դիմել կրկնակի հարցումով։ Ոստիկանությունը կրկին մերժել էր տրամադրել 2018թ․-ի ընթացքում գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները: Մերժումը համարվել էր անհիմն նաև այն պատճառով, որ ԻԱԿ-ի բողոքարկման գրութանը պատասխանել էր նույն պաշտոնյան (http://www.givemeinfo.am/hy/case/2674/): 2019 թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կրկին դիմել էր ՀՀ ոստիկանություն նույնաբովանդակ հարցմամբ: Այս անգամ հարցումը մնաց անպատասխան (http://www.givemeinfo.am/hy/case/2632/)։
-
ՀՀ Ազգային անվտանության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյան
2019թ-ի փետրվարի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018 թվականի ընթացքում: Ազգային անվտանգության ծառայությունը 2019 թ.-ի փետրվարի 26-ին արձագանքել է նշելով, որ որոշ փաստաթղթեր գաղտնազերծվել և փոխանցել են այլ մարմինների (http://www.givemeinfo.am/hy/case/2616/): Ստացված գրությունը համարելով թերի՝ 2019 թ-ի մարտի 1-ին ԻԱԿ-ը Ազգային անվտանգության ծառայությանն է դիմել կրկնակի հարցումով՝ խնդրելով տրամադրել 2018 թվականի ընթացքում գաղտնազերծված փաստաթղթերի քանակը և դրանց ցանկը, ինչպես նաև տրամադրել այն մարմինների ցանկը, որոնց փոխանցվել են վերոնշյալ գաղտնազերծված փաստաթղթերը: Ազգային անվտանգության ծառայությության երկրորդ անգամ տրամադրել է անհիմն մերժում՝ նշելով, թե չի վարում նման վիճակագրություն, իսկ գաղտնազերծված փաստաթղթերը պարունակում են նախաքննության և անձնական տվյալներ
http://www.givemeinfo.am/hy/case/2631/:
-
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Մհեր Բիշարյան
Քաղաքացի Ռուզաննա Ադանուլյանը դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոն՝ խնդրելով աջակցել իրեն տեղեկատվություն ստանալու հարցում: 2019 թ.-ի փետրվարի 28-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ խնդրելով տրամադրել 2014 և 2015 թ.-ի երրորդ եռամսյակի (հոկտեմբերի 1-ից-դեկտեմբերի 1-ը) ընկած ժամանակահատվածների հաստիքացուցակը և անվանացանկը: Ստանալով թերի պատասխան ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ 2019 թ.-ի հունիսի 17-ին դիմել էր ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ խնդրելով տրամադրել հարցվող տեղեկատվությունը: Ստանալով անօրինական մերժում, ԻԱԿ-ը դիմել էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։ Վարույթի արդյունքում Գործակալությունը որոշում էր կայացրել հօգուտ ԻԱԿ-ի։ Ուստի դեկտեմբերի 12-ին ԻԱԿ-ը նոր հարցում է ուղարկել Կենտրոն՝ նույն տեղեկությունը ստանալու պահանջով։ ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը ուշացած արձագանքել էր նոր գրությամբ, որով մեկ անգամ ևս անօրինական մերժել էր տրամադրել պահանջվող տեղեկությունները։
http://www.givemeinfo.am/hy/case/2395/,
http://www.givemeinfo.am/hy/case/2883/