Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Սպիտակ և Սև ցուցակներ

2022 2021 2020 2019 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003 2002 2001

Ըստ տարիների

Սև ցուցակ 2016, 2-րդ և 3-րդ եռամսյակներ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2016թ.-ի ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

 *2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 15.10.2015թ-ի N1204 որոշման համաձայն՝ էլեկտրոնային հարցումը համարվում է հարցման պաշտոնական տեսակ։

  • ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն տնօրեն Գեորգի Կուտոյան

2016թ.-ի հուլիսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն 2016 թ.-ի մայիսի 1-ից մինչ օրս ծառայությունում կրճատված մեքենաների վերաբերյալ: ԱԱԾ-ն հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/2039/

  • "Հայկական Վերածնունդ միավորում" կուսակցություն նախագահ Արթուր Բաղդասարյան

2016թ-ի հուլիսի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր "Հայկական Վերածնունդ միավորում" կուսակցություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ կուսակցության ֆինանսավորման վերաբերյալ: Կուսակցությունը հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը բազում անգամներ խոսել է կուսակցության աշխատակցի հետ, վերջինս խոստանալով պատասխանել հարցմանը: http://www.givemeinfo.am/hy/case/2042/

  • Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյան

2016թ.-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների համազգեստներ. 2016 թ.-ի օգոստոսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել 2016թ.-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների համազգեստների վերաբերյալ: Կոմիտեն հարցմանը չի պատասխանել՝ պարզաբանելով, որ կոմիտեի անձնակազմը գտնվում է Ռիոյում, իսկ վերադառնալուց հետո նշեց, որ հարկ չի համարում ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել, քանի որ օլիմպիական խաղերը վերջացել են: http://www.givemeinfo.am/hy/case/2044/

  • ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան

2016թ.ի սեպտեմբերի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Սյունիքի մարզպետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2014, 2015թ-ին և 2016թ-ի առաջին կիսամյակի ընթացքում մարզպետարանի կողմից գնված թղթի վերաբերյալ: Մարզպետարանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/2065/

ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները

Հաշվի առնելով ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու մարդկանց սահմանադրական իրավունքը` ԻԱԿ-ն առանձնացված ներկայացնում է 2016թ.-ի 3-րդ եռամսյակում ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին

  • ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյան

2016թ.-ի օգոստոսի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ճանապարհային ոստիկանություն՝ խնդրելով տեղեկություններ ՃՈ-ի տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի վերաբերյալ: ՃՈ-ն ԻԱԿ –ի հարցմանը պատասխանել է հարցումն ուղարկելուց մեկ ամիս անց: http://www.givemeinfo.am/hy/case/2076/ 

Սև ցուցակ 2016, 1-ին եռամսյակ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2016թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում:

*2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 15.10.2015թ-ի N1204 որոշման համաձայն՝ էլեկտրոնային հարցումը համարվում է հարցման պաշտոնական տեսակ։

  • Միհրան Պողոսյան - Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գլխավոր հարկադիր կատարող 
    2016 թ.-ի հունվարի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե 2014-2015թթ-ի ընթացքում որքան գումար է կազմել ԴԱՀԿ-ի կողմից հարուցված կատարողական վարույթներով կատարողական ծախսերը, որքան գումար է բռնագանձվել հօգուտ պետ. բյուջեի, ինչպես նաև իրավաբանական ու ֆիզիկական անձանց օգտին, և այդ տարիների ընթացքում որքան գումար է կառավարությունը հատկացրել ԴԱՀԿ-ին: Ծառայությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1809/
    2016թ.-ի մարտի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ծառայության ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: ԴԱՀԿ-ն հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1863/

  •  Արտեմ Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար 
    2016թ.-ի փետրվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` խնդրելով տեղեկություններ այն մասին, թե 2016թ.-ի հունվարի 1-ից քանի տեղեկատվություն ստանալու էլեկտրոնային հարցում է ստացել նախարարությունը, դրանցից քանիսն է պատասխան տրվել գրավոր, բանավոր և քանիսն է վերահասցեագրվել ու մերժվել, և արդյոք նախարարության պաշտոնական ինտերնետային կայքը հնարավորություն տալիս է դիմողներին առցանց հարցումներ ուղարկել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1821/
     
  • Տիգրան Մուկուչյան - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ 
    2016թ.-ի մարտի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե 2016թ.-ի հունվարի 1-ից քանի տեղեկատվություն ստանալու էլեկտրոնային հարցում է ստացել հանձնաժողովը, դրանցից քանիսին է պատասխան տրվել գրավոր, բանավոր և քանիսն է վերահասցեագրվել ու մերժվել, և արդյոք հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքը հնարավորություն տալիս է դիմողներին առցանց հարցումներ ուղարկել: Հանձնաժողովը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1927/  
  • Հասմիկ Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
    2016 թ.-ի հունվարի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դմել էր ՀՀ մշակույթի նախարարություն: Նախարարությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1810/
     
  •  Սերգեյ Մինասյան - "Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն" ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն
    2016թ.-ի մարտի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր "Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն" ԲԲԸ՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ԲԲԸ-ի ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: ԲԲԸ-ն հացմանը չի պատասխանել:
    http://www.givemeinfo.am/hy/case/1913/
     
  • Ստեփան Մնացականյան - ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյան
    2016թ.-ի մարտի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ծառայության ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1925/


ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները

Հաշվի առնելով ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու մարդկանց սահմանադրական իրավունքը` ԻԱԿ-ն առանձնացված ներկայացնում է 2016թ.-ի 1-ին եռամսյակում ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին

  • Արմեն Երիցյան - ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար 
    2016թ.-ի մարտի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե նախարարության ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: Նախարարությունը ուշացումով լիաժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 20 օր անց:
    http://www.givemeinfo.am/hy/case/1869/