Սպիտակ և Սև ցուցակներ
2022 | 2021 | 2020 | 2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 | 2002 | 2001 |
Ըստ տարիների
Սպիտակ ցուցակ 2015
ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյան – ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` 2015թ.-ի առաջին կիսամյակի սեւ ցուցակում` ԻԱԿ-ի ուղարկած հարցումներն անպատասխան թողելու համար: Սեւ ցուցակում հայտնվելուց հետո, սակայն, նախարարությունը փոխեց իր գործելաոճը. նախարարությունը սեփական նախաձեռնությամբ իր աշխատակցի միջոցով ԻԱԿ-ից ճշտեց անպատասխան մնացած հարցումների (բովանդակության, ուղարկելու ամսաթվի) մասին անհրաժեշտ տեղեկությունները եւ արդյունքում տրամադրեց հարցումների պատասխանները: ԻԱԿ-ը 2015թ.-ի ընթացքում տեղեկություն ստանալու եւս երկու հարցում ուղարկեց նախարարությանը: Երկու հարցումներն էլ պատշաճ (հիմնավոր հղումով պատասխան եւ ժամանակին լիարժեք պատասխան) պատասխան են ստացել: Ուստի, հաշվի առնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բարելավել է ՏԱ ոլորտում իր աշխատանքը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներառվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2015թ.-ի Սպիտակ ցուցակում:
Սեւ ցուցակ 2015
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2015թ.-ի ընթացքում
- «Համալսարականներ» համատիրության նախագահ պարոն Արտաշես Մամաջանյան – 2015թ.-ի հոկտեմբերի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է "Համալսարականներ" համատիրությանը՝ խնդրելով համատիրության գործունեության վերաբերյալ տեղեկություններ: Համատիրությունը թերի պատասխան է տրամադրել: Պատասխանը համարվել է թերի, քանի որ հարցմամբ խնդրված տեղեկությունները չտրամադրելը համատիրությունը կապել է վարչության և վերստուգիչ հանձնաժողովի վերակազմավորման հետ, սակայն բացակայել են նաև այն հարցերի պատասխանները, որոնք կախված չեն նշված գործընթացից: http://www.givemeinfo.am/hy/case/1786/
2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Համալսարականներ" համատիրությանը՝ խնդրելով համատիրության բյուջեի վերաբերյալ տեղեկություններ : Համատիրությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1802/
-
ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ տիկին Լիլիթ Արզումանյան – ՀՀ քաղաքացի Աշոտ Եղիազարյանը 2015թ.-ի օգոստոսի 31-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` խնդրելով տեղեկություններ իր գիտական աշխատանքի փորձաքննության վերաբերյալ: ԲՈՀ-ը “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրել էր պատասխան գրություն` որը, սակայն, չէր համապատասխանում Օրենքի պահանջներին: http://www.foi.am/hy/all-cases/item/1510/
ՀՀ քաղաքացի Ամալյա Սարիբեկյանը 2015թ.-ի հոկտեմբերի 20-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին` խնդրելով տեղեկություններ իր գիտական աշխատանքի փորձաքննության վերաբերյալ: Հանձնաժողովը պատասխան գրությամբ անհիմն մերժել էր տրամադրել պահանջված տեղեկութոյւնները: Մերժումը համարվել է անհիմն, քանի որ մերժմամբ հածվի չէր առնվել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ Հ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը: http://www.foi.am/hy/all-cases/item/1533/
-
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար պարոն Երվանդ Զախարյան – 2015թ.-ի հուլիսի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` խնդրելով տեղեկություններ 2012, 2013 և 2014թ.թ.-ին նախարարության ստացած դրամաշնորհների վերաբերյալ: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը հղում է արել ՀՀ պետական բյուջեի մասին համապատասխան տարվա օրենքի հավելվածներին, ինչը ոչ պատշաճ հղում է, քանի որ հավելվածները չեն պարունակում կոնկրետ այն տեղեկությունները, որոնք պահանջել է ԻԱԿ-ը: http://www.givemeinfo.am/hy/case/1687/
- ՃՈ պետ պարոն Արմեն Հակոբյան – 2015թ.-ի հուլիսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ 01.01.2015-01.07.2015թ.թ.-ին ՃՈ մասնակցությամբ դատական գործերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 18 օր անց ՃՈ-ն տրամադրել է անհիմն պատասխան: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ տեղեկության տրամադրման համար ՃՈ-ն պահանջել է 3000 ՀՀ դրամ, ինչը չի համապատասխանում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի կանոնակարգումներին, որոնց շրջանակում ԻԱԿ-ը հարցում էր ներկայացրել ՃՈ-ին: http://www.givemeinfo.am/hy/case/1716/
- Արթիկի քաղաքապետ պարոն Արսեն Աբրահամյան – 2015թ.-ի օգոստոսի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Արթիկի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ 01.01.2015թ.-01.07.2015թ. քաղաքապետարանի դեմ եղած դատական գործերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1736/
- «Ծարավ աղբյուր» համատիրության կառավարիչ պարոն Հովհաննես Ստեփանյան – 2015թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Ծարավ աղբյուր" համատիրությանը՝ խնդրելով տեղեկություններ համատիրության կանոնադրության, կառավարման մարմինների կազմի և ծախսերի վերաբերյալ: Համատիրությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1751/
- ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար պարոն Գարիկ Հովհաննիսյան – ՀՀ քաղաքացի Սիլվա Բալայանին տեղեկություն ստանալու հարցում օգնելու համար 2015թ.-ի փետրվարի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքացու հայցադիմումի ընթացքի վերաբերյալ: Դատարանն անհիմն պատասխան է տրամադրել: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ դատարանը պատասխան է տրամադրել ոչ թե քաղաքացու` հարցման մեջ նշված հայցադիմումի, այլ քաղաքացու ներկայացրած այլ հայցադիմումի վերաբերյալ: Նաեւ, Դատարանը պատասխանը տրամադրել է սահմանված ժամկետի խախտմամբ` հարցումն ուղարկելուց 16 օր անց:
http://www.givemeinfo.am/hy/case/1550/
ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները
Հաշվի առնելով ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու մարդկանց սահմանադրական իրավունքը` ԻԱԿ-ն առանձնացված ներկայացնում է 2015թ.-ին ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին
- ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության նախկին պետ պարոն Արսեն Գալստյան – 2015թ.-ի մայիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ Երևան քաղաքում տեղադրված ճանապարհային տեսախցիկների և լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ: ՃՈ-ն լիարժեք պատասխան է տրամադրել 1 ամիս 5 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է հունիսի 24, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է հունիսի 27-ին: http://givemeinfo.am/hy/case/1654/
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարպարոն Դավիթ Հարությունյան –1. 2015թ.-ի փետրվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմին՝ խնդրելով տեղեկություններ կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ: Կառավարությունը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 17 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է մարտի 2, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է մարտի 12-ին: http://givemeinfo.am/hy/case/1584/
2015թ.-ի ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը` խնդրելով տեղեկություններ կառավարության կողմից ՀՀ-ում գործող ՀԿ-ների ֆինանսավորման վերաբերյալ: ՀՀ կառավարությանն ուղղված հարցմանը լիարժեք պատասխան է ստացվել ՀՀ ֆինանսների նախարարությունից հարցումն ուղարկելուց 21օր անց: http://givemeinfo.am/hy/case/1647/
- Գեղարքունիքի մարզպետ պարոն Ռաֆիկ Գրիգորյան – 2015թ.-ի հունվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին` խնդրելով տեղեկություններ մարզպետարանի` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի վերաբերյալ: Մարզպետարանը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 20 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է փետրվարի 13, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է փետրվարի 16-ին: http://www.givemeinfo.am/hy/case/1538/