Սպիտակ և Սև ցուցակներ
2022 | 2021 | 2020 | 2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 | 2014 | 2013 | 2012 | 2011 | 2010 | 2009 | 2008 | 2007 | 2006 | 2005 | 2004 | 2003 | 2002 | 2001 |
Ըստ տարիների
Սեւ ցուցակ 2014
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի ընթացքում:
- Պարոն Գագիկ Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
2014թ.-ի դեկտեմբերի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարությանը` խնդրելով տեղեկություններ նախարարության ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ: Նախարարությունը մերժել էր խնդրվող տեղեկության տրամադրումը: Մերժումը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը չի նշել այն իրավական հիմքը (համապատասխան նորմերը), որոնց համաձայն խնդրվող տեղեկությունը համարվում է գաղտնիք, և դրա տրամադրումը ենթակա է մերժման, այնինչ մերժման հիմքի (համապատասխան նորմի) վկայակոչումը "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի պահանջ է: Բացի այդ, ըստ վերոնշյալ օրենքի` եթե խնդրվող տեղեկության մի մասն է ենթակա մերժման, ապա տեղեկությունը ենթակա է տրամադրման մնացած մասի վերաբերյալ: Օրենքի այս պահանջը նույնպես նախարարությունը չի պահպանել: http://www.givemeinfo.am/hy/case/1513/
- Պարոն Ռոբերտ Գրիգորյան - Մեծամորի քաղաքապետ
2014թ.-ի հոկտեմբերի 31-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Մեծամորի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքապետի գործուղումների և քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1441/
- Պարոն Վանուշ Ամրիաղյան - Նոյեմբերյանի քաղաքապետ
2014թ.-ի նոյեմբերի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Նոյեմբերյանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքապետի գործուղումների և քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1470/
- Պարոն Վարդան Հովհաննիսյան - Ջերմուկի քաղաքապետ
2014թ.-ի նոյեմբերի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ջերմուկի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքապետի գործուղումների և քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1466/
- Պարոն Գագիկ Մաթեւոսյան - Նոր Հաճնի քաղաքապետ
2014թ.-ի նոյեմբերի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Նոր Հաճնի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքապետի գործուղումների և քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1456/
- Պարոն Կարեն Գրիգորյան - Էջմիածնի քաղաքապետ
2014թ.-ի հոկտեմբերի 31-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Էջմիածնի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքապետի գործուղումների և քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը անհիմն պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 11 օր անց: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ քաղաքապետարանը մի կողմից չի տրամադրել գործուղումների համար ծախսված գումարների մասին խնդրված տեղեկութոյւնները, մյուս կողմից` քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ խնդրված տեղեկությունները ստանալու համար առաջարկել է սպասել 2015թ.-ին նախորդ տարվա հաշվետվության հրապարակմանը: Նման պատասխանը հակասում է "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքին և ՏԱ սկզբունքներին:
http://www.givemeinfo.am/hy/case/1440/
- Պարոն Գագիկ Մուրադյան - Արտաշատի քաղաքապետ
2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Արտաշատի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Արտաշատի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1387/
- Պարոն Սամվել Բալասանյան - Գյումրիի քաղաքապետ
2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Գյումրիի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Գյումրիի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1392/
- Պարոն Գորիկ Հակոբյան - ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
2014թ.-ի հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը` խնդրելով հայտնել, թե ո՞վ է ծառայության` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյան, ինչպես նաև տրամադրել ծառայության` տեղեկատվության տրամադրման կարգի լուսապատճենը: ԻԱԿ-ը հարցումն ուղարկել էր ԱԱԾ-ի nss@nss.am հասցեով, որը նշված է որպես վարչության էլ. փոստի հասցե ՀՀ կառավարության www.gov.am կայքում: Ծառայությունը հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1401/
- Պարոն Արտյոմ Մովսեսյան - ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
2014թ.-ի հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` խնդրելով հայտնել, թե ո՞վ է վարչության` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյան, ինչպես նաև տրամադրել վարչության` տեղեկատվության տրամադրման կարգի լուսապատճենը: ԻԱԿ-ը հարցումն ուղարկել էր վարչության gdca@aviation.am հասցեով, որը նշված է որպես վարչության էլ. փոստի հասցե ՀՀ կառավարության www.gov.am կայքում: Վարչությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1400/
- Տիկին Գայանե Գասպարյան - Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր
2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել է 10.06.2014թ.-ին, այն բանից հետո, երբ ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու եւ տեղեկությունը չտրամադրելու համար հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Համալսարանի: Այս պատասխանն ԻԱԿ-ը հավասարեցնում է լուռ մերժման (հաշվի առնելով միայն դատարան դիմելուց հետո հարցմանը պատասխանելու փաստը), ուստի Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորը չի ներառվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաների ցուցակում:
- Պարոն Ժան-Ժակ Մոնտուա - Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր
2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանում ֆրանսիական համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:
- Պարոն Զավեն Սարգսյան - Երեւանի “Մեսրոպ Մաշտոցի անվան” համալսարանի ռեկտոր
2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երեւանի “Մեսրոպ Մաշտոցի անվան” համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:
- Պարոն Հենրիկ Սարգսյանին - “Գալիք” համալսարանի ռեկտորի պաշտոնակատար
2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երեւանի “Գալիք” համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:
- Պարոն Կորյուն Աթոյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր
2014թ.-ի ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` խնդրելով տրամադրել ՀՊՏՀ-ի` 1990 և 1991թ.թ.-ի բոլոր շրջանավարտների ցուցակը (անուն-ազգանունները): Հարցումն ուղարկելուց 9 օր անց ՀՊՏՀ-ն պատասխան գրությամբ հայտնեց, որ ԻԱԿ-ի հարցման բովանդակությունից անհայտ է քաղաքացու, թե իրավաբանական անձի կողմից է հարցումը կատարվել: Սա համարվել է անհիմն պատասխան, քանի որ ԻԱԿ-ն ավելի քան 10 տարի է տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմում է տեղեկություն տնօրինող մարմիններին նույն ձևով, ինչ դիմել է ՀՊՏՀ-ին, և որևէ դեպքում նման պատասխան չի ստացել: Ավելին, հարցումից ակնհայտ է, թե ով է դիմողը (որ կազմակերպությունն է դիմողը)` հացումը կազմված է ԻԱԿ-ի ձևաթղթի վրա, ունի ելից հերթական համար և այլն:
2014թ.-ի մայիսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը իր անունից տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` խնդրելով տրամադրել ՀՊՏՀ-ի` 1990 և 1991թ.թ.-ի բոլոր շրջանավարտների ցուցակը (անուն-ազգանունները): Սա ըստ էության կրկնակի ուղարկված հարցում էր, քանի որ ՀՊՏՀ-ն չէր տրամադրել ԻԱԿ-ի կողմից 2014թ.-ի ապրիլի 16-ին ուղարկված տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ խնդրված նույն տեղեկությունները: Գևորգ Հայրապետյանի կողմից հարցումն ուղարկելուց 14 օր անց ՀՊՏՀ-ն պատասխանեց, որ չի կարող տրամադրել պահանջվող տեղեկությունները, քանի որ դա կապված է մեծածավալ աշխատանքների հետ, իսկ ՀՊՏՀ-ն նշված աշխատանքները կատարելու համար աշխատողներ տրամադրելու հնարավորություն չունի: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նման պատասխանը չի բխում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքից, նախատեսված չէ օրենքով: Հաշվի առնելով տեղեկության չտրամադրման համար պատասխանում նշված պատճառը` Գեւորգ Հայրապետյանը հեռախոսազանգի միջոցով դիմել եմ ՀՊՏՀ-ին եւ խնդրել է իրեն հնարավորություն տալ տեղում ծանոթանալ պահանջվող տեղեկություններին` հետ վերցնելով իր հարցումը: Նման հնարավորություն սահմանված է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով: Սակայն ՀՊՏՀ-ից բանավոր հայտնել են, որ ռեկտորը նպատակահարմար չի գտնում իմ այցը բուհի արխիվ եւ մերժում է պահանջվող տեղեկությանը տեղում ծանոթանալու խնդրանքը:
- Պարոն Սեյրան Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար
2014թ.-ի մարտի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Էդվարդ Հովհաննիսյանի խնդրանքով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ զինվորական ծառայության պիտանելության համար անթույլատրելի հիվանդությունների վերաբերյալ: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել (տես` http://givemeinfo.am/hy/case/1326/):
- Տիկին Հասմիկ Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
2014թ.-ի մարտի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը` խնդրելով տեղեկություններ "Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն" ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների վերաբերյալ: Նախարարությունը տրամադրել է անհիմն պատասխան: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը հարցման 2-րդ հարցով խնդրված տեղեկությունը մերժել է անհիմն` օրենքով չսահմանված պատճառաբանությամբ (տես`http://givemeinfo.am/hy/case/1329/):
- Պարոն Նորայր Մուրադխանյան - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Նաիրա Կարապետյանի խնդրանքով 2014թ.-ի մարտի 27-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը և խնդրել է տեղեկություններ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները տրամադրելու համար պահանջել է ներկայացնել փաստաբանական արտոնագիր: Սա անհիմն պահանջ է, քան որ տեղեկություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, այլ ոչ թե փաստաբանների մենաշնորհը, եւ պետք է իրացվի առանց խտրականության (տես` http://givemeinfo.am/hy/case/1331/):
ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները
Հաշվի առնելով մարդկանց` ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու սահմանադրական իրավունքը, տեղեկություն ստանալու հարցումներին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պատասխանելու կարեւորությունը` ԻԱԿ-ն այսուհետ առանձնացված է ներկայացնելու ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին:
- Պարոն Արմեն Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
2014թ.-ի դեկտեմբերի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը` խնդրելով տեղեկություններ նախարարության ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ: Նախարարությունը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 28 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է 2015թ.-ի հունվարի 14, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է 2015թ.-ի հունվարի 15-ին: Հարկ է նշել սակայն, որ 2014թ.-ի դեկտեմբերի 31-ից 2015թ.-ի հունվարի 11-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են եղել, սակայն անգամ տոնական օրերը չհաշվարկելու դեպքում նույնպես պատասխանը համարվում է ուշացած, քանի որ առանց տոնական օրերի հաշվարկի պատասխանը տրամադրվել է հարցումն ուղարկելուց 17 օր անց: http://www.givemeinfo.am/hy/case/1510/
- Տիկին Հասմիկ Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
2014թ.-ի նոյեմբերի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը` խնդրելով տեղեկություններ 2012-2014թ.թ.-ի ընթացքում պետական բյուջեի միջոցներով տպագրված գրքերի մասին: Նախարարությունը 27 թերթ առդիրով լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 23 օր հետո: http://www.givemeinfo.am/hy/case/1493/
- Պարոն Գուրգեն Մարտիրոսյան - Գավառի քաղաքապետ
2014թ.-ի նոյեմբերի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Գավառի քաղաքապետարանին և խնդրել տեղեկություններ քաղաքի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը 16 թերթ առդիրով լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 16 օր անց: http://www.givemeinfo.am/hy/case/1489/
2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Գավառի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Գավառի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 16 օր անց: http://www.givemeinfo.am/hy/case/1389/
- Պարոն Հայկազ Խաչիկյան - Ախթալայի քաղաքապետ
2014թ.-ի հոկտեմբերի 31-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ախթալայի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ քաղաքապետի գործուղումների և քաղաքում ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանն էլեկտրոնային փոստի միջոցով լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 19 օր հետո: http://www.givemeinfo.am/hy/case/1446/
- Պարոն Գագիկ Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
2014թ.-ի նոյեմբերի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարությանը և խնդրել տեղեկություններ նախարարության աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների բենզինի ծախսի վերաբերյալ: Նախարարությունն էլեկտրոնային փստի միջոցով լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուաղրկելուց 16 օր հետո: http://www.givemeinfo.am/hy/case/1488/
- Պարոն Միհրան Պողոսյան - ՀՀ գլխավոր հարկադիր կատարող
2014թ.-ի սեպտեմբերի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը` մի հարցմամբ խնդրելով տեղեկություններ հարկադիր կարգով բռնագանձման ենթակա գումարների վերաբերյալ, մյուսով` տեղեկություններ հարկադիր կատարման վարույթի վերաբերյալ: ԴԱՀԿ-ն ԻԱԿ-ի մի հարցմանը պատասխանել է հարցումն ուղարկելուց 15 օր, իսկ մյուսին` 1 ամիս 5 օր հետո: http://www.givemeinfo.am/hy/case/1409/ և http://www.givemeinfo.am/hy/case/1410/
- Պարոն Սեյրան Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` 2014թ.-ի մարտի 19-ի հարցմանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել էր հարցումն ուղարկելուց 2 ամիս 8 օր հետո: Ուստի տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելու ժամկետներն էականորեն խախտելու համար ՀՀ պաշտպանության նախարարը հայտնվել է ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաների ցուցակում:
- Պարոն Արմեն Դարբինյանին - Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր
2014թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանին` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 15 օր անց: