Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Սպիտակ և Սև ցուցակներ

2022 2021 2020 2019 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003 2002 2001

Ըստ տարիների

Սեւ ցուցակ 2013

Տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկան այսօր ցույց է տալիս, որ որպես կանոն տեղեկություն ստանալու հարցումների մեծամասնությունն անպատասխան չի մնում` տեղեկություն տնօրինող գրեթե բոլոր մարմիններն էլ արձագանքում են ԻԱԿ-ի ՏԱ հարցումներին` առնվազն կրկնակի հարցմանը տրամադրելով պատասխան: Հարկ է սակայն նշել, որ սա պատասխան գրությունների որակական ցուցանիշ չէ. դեռևս շատ են թերի պատասխանները, անհիմն մերժումները և անհիմն պատասխանները, որոնք, սակայն, նախկինում սև ցուցակում չէին արտացոլվում: Վերոնշյալը հաշվի առնելով` 2013թ.-ի հուլիսի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտարարեց, որ այդուհետ խստացնում է Սեւ ցուցակի չափորոշիչները (ԻԱԿ-ի www.foi.am կայքի “Նորություններ և իրադարձություններ” բաժին` http://foi.am/hy/news/item/1270/): Այդ մասին ԻԱԿ-ը նշել է նաեւ իր կայքի “Սև և սպիտակ ցուցակներ” բաժնի “Չափորոշիչներ” ենթաբաժնում: Ուստի, այսուհետ Սեւ ցուցակները կազմվելու են խստացված չափորոշիչներով, եւ Սև ցուցակներում ներառվելու են ոչ միայն ՏԱ հարցումներն անպատասխան թողած, այլ նաև ՏԱ հարցումներին պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետները խախտած, ինչպես նաև անհիմն մերժումներ, անհիմն պատասխաններ տրամադրած տեղեկություն տնօրինողները։ 

 

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2013թ.-ի ընթացքում:

  •  Պրն Հովիկ Աբրահամյան – ՀՀ Ազգային ժողովի նախագահ

2013թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին` խնդրելով տրամադրել տեղեկություններ ՀՀ ԱԺ-ի ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 6 օր անց ԱԺ-ն միջանկյալ գրությամբ հայտնեց, որ խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցման պատասխանը կտրամադրվի "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով նման դեպքում սահմանված 30-օրյա ժամկետում: ԱԺ-ն ընդամենը կես էջ բովանդակությամբ ուշացած լիարժեք պատասխան է տրամադրել 30-օրյա ժամկետի ավարտից հետո` 2013թ.-ի հոկտեմբերի 1-ին, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: http://givemeinfo.am/hy/case/1279/

2012թ.-ի նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին` խնդրելով տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի` 2012թ.-ի 1-ին կիսամյակի կարգադրությունների պատճենները: ԱԺ-ն տրամադել էր թերի պատասխան` ըստ հերթական համարների չներկայացնելով որոշ կարգադրությունների պատճեններ: 2013թ.-ի մարտի 7-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ դիմեց ԱԺ-ին` խնդրելով տրամադրել պակասող կարգադրությունները: Սակայն, ԱԺ-ն տրամադրեց անհիմն մերժում` պատճառաբանելով, որ տվյալ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ (տես` http://givemeinfo.am/hy/case/1093/ եւ http://givemeinfo.am/hy/case/1162/):
 

  • Պրն Սամվել Թադևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար

2013թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը և խնդրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: Հարցումն ուղարկելուց 16 օր հետո նախարարությունը անհիմն մերժում է տրամադրել` պատճառաբանելով, որ դրանք պարունակում են առևտրային գաղտնիք այն կազմակերպությունների վերաբերյալ, ում հետ կնքվել են պայմանագրերը (տես` http://givemeinfo.am/hy/case/1182/):

Մատնանշելով մերժման անհիմն լինելը` ԻԱԿ-ը 2013թ.-ի հունիսի 24-ին կրկնակի հարցմամբ էր դիմել նախարարությանը` ևս մեկ անգամ խնդրելով տրամադրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: Կրկնակի հարցումն ուղարկելուց 18 օր անց նախարարությունը տրամադրել է անհիմն մերժում: Այս պատասխանը ևս համարվել է անհիմն մերժում, քանի որ նախարարությունը հայտնել է տվյալներ նախարարության կնքած պայմանագրերի վերաբերյալ, սակայն պայմանագրերի պատճենները կրկին չի տրամադրել: (տես` http://givemeinfo.am/hy/case/1222/): Նշենք, որ նախարարությունը հայտնել է, որ կնքել է 19 պայմանագիր, իսկ իր կնքած այդ պայմանագրերից 4-ը տեղադրել է նաեւ ՀՀ կառավարության www.e-gov.am կայքում (https://www.e-gov.am/transparent/page=1;yr=2012;min=14/): Ուստի անհասկանալի է, եթե պահանջվող փաստաթղթերի մի մասն արդեն պաշտոնապես հրապարակվել է, ապա ինչու են հարցման դեպքում դրանք համարվել առեւտրային գաղտնիք:
 

  • Պրն Արմեն Մովսիսյան – ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

2013թ.-ի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` խնդրելով տրամադրել "Գլոբալ Գոլդ Մայնինգ" ՍՊԸ-ի և ՀՀ Կառավարության միջև 2008թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագրի պատճենը: Հարցումն ուղարկելուց 3 օր անց նախարարությունն էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրել է հղումով պատասխան` հայտնելով, որ խնդրվող համաձայնագիրը գտնվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին է հղում արել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, արդյունքում փակուղու առաջ դնելով տեղեկություն փնտրողին: http://givemeinfo.am/hy/case/1273/

  • Պրն Վահրամ Ավանեսյան – ՀՀ էկոնոմիկայի նախարար

2013թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ նախարարության ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ: Նախարարությունը լիարժեք ուշացած պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 16 օր հետո: Թեև պատասխան գրությունը թվագրված է սեպտեմբերի 3, սակայն գրության փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է սեպտեմբերի 6-ին, ուստի նախարարությունը Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: http://givemeinfo.am/hy/case/1288/

2013թ.-ի օգոստոսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` խնդրելով տրամադրել "Գլոբալ Գոլդ Մայնինգ" ՍՊԸ-ի և ՀՀ Կառավարության միջև 2008թ.-ի փետրվարի 20-ին կնքված համաձայնագրի պատճենը: Հարցումն ուղարկելուց 14 օր անց նախարարությունը տրամադրեց հղումով պատասխան` նշելով, որ համաձայնագիրը 2008թ.-ին փոխանցվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն իր հերթին է հղում արել էկոնոմիկայի նախարարությանը, արդյունքում փակուղու առաջ դնելով տեղեկություն փնտրողին: http://givemeinfo.am/hy/case/1299/

  • Պրն Արսեն Գալստյան – ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ

2013թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Ժիրայր Սուքիասյանի խնդրանքով տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տեղեկություններ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտման վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 19 օր անց ՃՈ-ն պատասխան գրությամբ մերժել է տրամադրել խնդրվող տեղեկությունները` պատճառաբանելով, որ ԻԱԿ-ը չի ներկայացրել ՀՀ քաղաքացու անունից հանդես գալու լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Մերժումը համարվել է անհիմն, քանի որ քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանությունը, այդ թվում` տեղեկություն տնօրինողներին ՀՀ քաղաքացիների խնդրանքով տեղեկություն ստանալու հարցումներ ներկայացնելը, ԻԱԿ-ի կանոնադրական նպատակներից է, և ԻԱԿ-ն այդպիսի գործառույթ իրականացնում է ավելի քան 11 տարի: http://givemeinfo.am/hy/case/1265/

2013թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տեղեկություններ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտման վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 19 օր անց ՃՈ-ն պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները չի կարող տրամադրել, քանի որ դրանք բացակայում են` չեն պահպանվել արխիվում, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: http://givemeinfo.am/hy/case/1264/

ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունն անպատասխան է թողել 2013թ.-ի սեպտեմբերի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուղարկած տեղեկություն ստանալու գրավոր երկու հարցումները: http://givemeinfo.am/hy/case/1300/ և http://givemeinfo.am/hy/case/1301/

  • Պրն Տարոն Մարգարյան – Երեւանի քաղաքապետ

2013թ.-ի հոկտեմբերի 18-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երևան քաղաքի Բաբաջանյան 18 շենքի բնակիչների խնդրանքով տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Բաբաջանյան 18 շենքի հարևանությամբ իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 17 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է հոկտեմբերի 31, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է նոյեմբերի 4-ին: http://givemeinfo.am/hy/case/1309/

2013թ.-ի հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 1 ամիս 7 օր հետո, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: Թեև քաղաքապետարանի պատասխան գրությունը թվագրված է հուլիսի 26, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է օգոստոսի 2-ին: http://givemeinfo.am/hy/case/1228/

2013թ.-ի հուլիսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 14 օր անց քաղաքապետարանը տրամադել է անհիմն պատասխան: ԻԱԿ-ը պատասղանը համարել է անհիմն, քանի որ քաղաքապետարանը հղում է արել "Փարքինգ Սիթի Սերվիս" ՓԲԸ-ին, որն էլ իր հերթին հայտնել է, որ ՓԲԸ-ն տեղեկատվություն տնօրինող մարմին չի կարող համարվել: Արդյունքում, քաղաքապետարանը փակուղու առաջ է դրել տեղեկություն փնտրողին: http://givemeinfo.am/hy/case/1250/

  • Պրն Արա Սադոյան - Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

2013թ.-ի հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանին` խնդրելով տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Վարչական շրջանը հարցմանը հղումով պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 19 օր հետո, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: Թեև պատասխան գրությունը թվագրված է հուլիսի 13, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է հուլիսի 15-ին: http://givemeinfo.am/hy/case/1229/

  • Պրն Վազգեն Հարությունյան – "Փարքինգ Սիթի Սերվիս" ՓԲԸ-ի տնօրեն

2013թ.-ի նոյեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Փարքինգ Սիթի Սերվիս" ՓԲԸ-ին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 4 օր անց տրամադրված պատասխան գրությամբ ՓԲԸ-ն անհիմն մերժել է տրամադրել խնդրվող տեղեկությունները` պնդելով, որ ՓԲԸ-ն հանրային նշանակության մարմին չէ: http://givemeinfo.am/hy/case/1315/

2013թ.-ի հուլիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Փարքինգ Սիթի Սերվիս" ՓԲԸ-ին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 6 օր անց ՓԲԸ-ն տրամադրել է անհիմն մերժում` պնդելով, որ ՓԲԸ-ն հանրային նշանակության մարմին չէ` հարությանը ծառայություն չի մատուցում: Նշենք, որ վերոնշյալ տեղեկությունները ստանալու համար ՓԲԸ-ի վրա հղում էր արել Երևանի քաղաքապետարանը: Արդյունքում, ՓԲԸ-ն փակուղու առաջ է դրել տեղեկություն փնտրողին: http://givemeinfo.am/hy/case/1252/

2013թ.-ի օգոստոսի 8-ին "Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա" ՀԿ-ն (Երևանի հակակոռուպցիոն կենտրոնը) տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Փարքինգ Սիթի Սերվիս0" ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի, ինչպես նաև տեսախցիկներ տեղադրելու համար ՓԲԸ-ին տրամադրված թույլտվությունների պատճենները: Հարցումն ուղարկելուց 4 օր անց տրամադրված պատասխան գրությամբ ՓԲԸ-ն մերժել է տրամադրել խնդրվող տեղեկությունները` պատճառաբանելով, որ ՓԲԸ-ն տեղեկատվություն տնօրինող չէ: http://givemeinfo.am/hy/case/1267/

  • Պրն Կարեն Աճեմյան – "Պոլտերգեյստ-2" ՍՊԸ-ի տնօրեն 

2013թ.-ի հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Պոլտերգեյստ-2" ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1261/

  • Տկն Աննա Վանեցյան – “Կոստանդյան եղբայրներ” ՍՊԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Կոստանդյան եղբայրներ" ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն պատասխան էր տրամադրել հարցումն ուղարկելուց 3 օր անց (հարցումը ստանալուց 1 օր անց, ինչը հավաստվում է ԻԱԿ-ի ստացած ծանուցմամբ և պատասխան գրության ծրարի փոստային կնիքի ամսաթվով): ՍՊԸ-ի իրավաբանը հայտնել էր, որ պահանջվող տեղեկատվությանը տիրապետում են ընկերության տնօրենը և հաշվապահը, ովքեր միաժամանակ գտնվում են արձակուրդում, ուստի տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել սեպտեմբեր ամսվա 2-րդ կեսին: ԻԱԿ-ը այս պատասխանը որակել է որպես անհիմն պատասխան, քանի որ առնվազն տարակուսելի է, որ ՍՊԸ-ի և տնօրենը, և հաշվապահը միաժամանակ արձակուրդում են գտնվելու մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը, այսինքն, շուրջ 50 օր հարցումն ուղարկելուց հետո, իսկ այդ ընթացքում նրանց փոխարինող չկա: http://givemeinfo.am/hy/case/1249/

  • Պրն Հարություն Երեմյան – "Երևանի էլեկտրատրանսպորտ" ՓԲԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Երևանի էլեկտրատրանսպորտ" ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 7 օր անց ՓԲԸ-ն միջանկյալ պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները ծավալուն են և կտրամադրվեն 1 ամսվա ընթացքում: Նշենք, որ ԻԱԿ-ը հարցումն ուղարկել է հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակով, և ծանուցվել է, որ ՓԲԸ-ն հարցումը ստացել է հուլիսի 24-ին, ուստի հարցմանը պատասխանելու 30-օրյա ժամկետը ԻԱԿ-ը հաշվարկում է հուլիսի 24-ից: 30-օրյա ժամկետի ավարտից հետո` սեպտեմբերի 6-ին, ՓԲԸ-ն տրամադրեց ՓԲԸ-ն տրամադրեց իր միջանկյալ գրությանը տրամաբանորեն հակասող թերի պատասխան: ՓԲԸ-ն Սեւ ցուցակում է հայտնվում ինչպես թերի պատասխան տրամադրելու, այնպես էլ ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: http://givemeinfo.am/hy/case/1248/

  • Պրն Էլբակ Թարփոշյան – "Երևանի ավտոբուս" ՓԲԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Երևանի ավտոբուս" ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 10 օր անց ՓԲԸ-ն միջանկյալ պատասխան գրությամբ հայտնել է, որ խնդրվող տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Նշենք, որ ԻԱԿ-ը հարցումն ուղարկել է հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակով և ծանուցվել է, որ ՓԲԸ-ն հարցումը ստացել է հուլիսի 24-ին, ուստի հարցմանը պատասխանելու 30-օրյա ժամկետը ԻԱԿ-ը հաշվարկում է հուլիսի 24-ից: Մինչև 30-օրյա ժամկետի ավարտը` օգոստոսի 21-ին ՓԲԸ-ն տրամադրեց իր միջանկյալ գրությանը տրամաբանորեն հակասող անհիմն մերժմամբ պատասխան: http://givemeinfo.am/hy/case/1247/

  • Պրն Արամ Հակոբյան – "Ավտոբուս" ՓԲԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Ավտոբուս" ՓԲԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՓԲԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՓԲԸ-ն հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1246/

  • Պրն Արտակ Նավասարդյան – "Դյակո-Արթ" ՍՊԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Դյակո-Արթ" ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1257/

  • Պրն Համլետ Գրիգորյան – "Բյուրակն" ՍՊԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Բյուրակն" ՍՊԸ-ին և խնդրել տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1259/

  • Պրն Աշոտ Արշակյան – "Արշակյան եղբայրներ" ՍՊԸ-ի տնօրեն

2013թ.-ի հուլիսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Արշակյան եղբայրներ" ՍՊԸ-ին և խնդրել էր տեղեկություններ ՍՊԸ-ի կողմից սպասարկվող երթուղիների վարորդների թվի և աշխատավարձերի վերաբերյալ: ՍՊԸ-ն հարցմանը չի պատասխանել: http://givemeinfo.am/hy/case/1260/