Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Տեսադարան

03.07.2013 - ԱԺ-ն ու ԻԱԿ-ը դատարանում

2013 թվականի հուլիսի 3-ին ժամը 12:00-ին, ՀՀ Վարչական դատարանում մեկնարկում է "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ն ընդդեմ Ազգային ժողովի դատական նիստը: ԻԱԿ-ը 2013 թ.-ի ապրիլի 8-ին դատի էր տվել ՀՀ Ազգային ժողովին՝ տեղեկատվության տրամադրումը մերժելու համար։ ԱԺ-ն հրաժարվել էր տրամադրել ԱԺ նախագահի 2012 թ.-ի առաջին կիսամյակի որոշ կարգադրությունների պատճեններ` պատճառաբանելով, թե դրանք պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:

05.02.2013 - Մանրամասներ. խոսենք ազատ

"Լրագրողներ առանց սահմանների" կազմակերպությունն այս տարի ևս առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում. երեք կետ առաջ ենք գնացել՝ 179 երկրների թվում 74-րդ ենք: "Մանրամասներ՞ հաղորդաշարի հյուրն է "Լրագրողներ առանց սահմանների" կազմակերպության ներկայացուցիչ Շուշան Դոյդոյանը:

10.09.2012 - "Իրավունքի ուժը" հաղորդաշարի հյուրն է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը

«Իրավաբան.նեթ» իրավաբանական ռեսուրսների պորտալի «ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրն է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ով ներկայացնում է տեղեկատվության ազատությայն խնդիրներն այսօր Հայաստանում, տեղեկություններ փնտրելու և ստանալու մեխանիզմները, տեղեկատվության տրամադրման մերժման դեպքերը և դրանց բողոքարկման կարգը:

30.01.2012 - Բանաձև հաղորդման հյուրն է Շուշան Դոյդոյանը

"Լրագրողներ առանց սահմանների" միջազգային կազմակերպությունը 2011 հունվարին հրապարակել է մամուլի ազատության մասին ամենամյա զեկույցը: Ըստ զեկույցի արդյունքների՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը, 24 տողով բարձրացել է վերև՝ գրավելով 77-րդ տեղը: Այս առիթով Բանաձևի տաղավարում Արտակ Ալեքսանյանը հյուրընկալել է "Լրագրողներ առանց սահմանների" կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանին:

10.12.2011 - Մարդու իրավունքների ցուցահանդես 2011

Մարդու իրավունքների միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին, առաջին անգամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կազմակերպել էր «Մարդու իրավունքների EXPO 2011»։ "Կարևոր է, որ սրահում մեր տաղավարն առաջինն է, որովհետև մարդու մյուս բոլոր իրավունքները խարսխվում են այս իրավունքի վրա: Եթե մարդը չի ունենում ժամանակին ամբողջական տեղեկատվություն, ապա մյուս բոլոր իրավունքներից չի կարող լիարժեք օգտվել",- նշեց "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:

18.11.2011 - Մասնագետները դժգոհ են ՍԴ որոշումից

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարի կարծիքով, ՍԴ-ն սխալ գործեց` իր ուղերձը հասցեագրելով իրավակիրառողներին եւ ոչ օրենսդիրին: «Օրենքն է վատը, այսինքն 1087.1 հոդվածն է, որ անորոշ է, թույլ է տալիս սուբյեկտիվ կամակայական մոտեցումներ, բայց մենք օրենքի հոդվածը թողնում ենք նույնը, պարզապես ՍԴ-ն բարձր, շատ լավ, սիրուն սկզբունքներ է եւս մեկ անգամ ամրագրում, ինչպես բազմիցս իր որոշումներում ամրագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Դատավորը, որը ցանկություն ունի կիրառելու այդ սկզբունքները, իր որոշումները կայացնելիս այսպես թե այնպես ուներ այդ օրենսդրական հիմքը նայելու, դրանից օգտվելու եւ հենվելու», - ասաց Դոյդոյանը: Այնուամենայնիվ, Դոյդոյանի կանխատեսմամբ` նշված ուղենիշները ինչ-որ չափով կզսպեն դատարաններին: