Տեսադարան
Քննարկում. Մամուլի ազատության օր
02.05.2014
Մայիսի 2-ին` ժամը 13:00-ին,Մամուլի ազատության օրվան ընդառաջ, "Մեդիա կենտրոնը" նախաձեռնում է քննարկում` ամփոփելու մեդիա ոլորտի խնդիրները, առաջընթացն ու տեխնոլոգիական զարգացումներին հաջորդած փոփոխությունները:
Բանախոսներն են.
Արա Ղազարյան` իրավաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր,
Աշոտ Մելիքյան՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ,
Սամվել Մարտիրոսյան՝ մեդիա փորձագետ,
Շուշան Դոյդոյան՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ,
Գեղամ Վարդանյան՝ Media.am կայքի պրոդյուսեր:
Քննարկման ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները և մեդիա փորձագետները կներկայացնեն մեդիա ոլորտի վերջին մեկ տարվա նվաճումները, խնդիրները և զարգացման միտումները: