Տեսադարան
Մասնագետները դժգոհ են ՍԴ որոշումից
18.11.2011
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարի կարծիքով, ՍԴ-ն սխալ գործեց` իր ուղերձը հասցեագրելով իրավակիրառողներին եւ ոչ օրենսդիրին:
«Օրենքն է վատը, այսինքն 1087.1 հոդվածն է, որ անորոշ է, թույլ է տալիս սուբյեկտիվ կամակայական մոտեցումներ, բայց մենք օրենքի հոդվածը թողնում ենք նույնը, պարզապես ՍԴ-ն բարձր, շատ լավ, սիրուն սկզբունքներ է եւս մեկ անգամ ամրագրում, ինչպես բազմիցս իր որոշումներում ամրագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Դատավորը, որը ցանկություն ունի կիրառելու այդ սկզբունքները, իր որոշումները կայացնելիս այսպես թե այնպես ուներ այդ օրենսդրական հիմքը նայելու, դրանից օգտվելու եւ հենվելու», - ասաց Դոյդոյանը:
Այնուամենայնիվ, Դոյդոյանի կանխատեսմամբ` նշված ուղենիշները ինչ-որ չափով կզսպեն դատարաններին: