Հրապարակումներ
«Դու տեղյակ ես» հաղորդաշար
"Դու տեղյակ ես" հաղորդաշարը նվիրված է մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքին: Հաղորդաշարով ներկայացվում է` ինչպես մարդիկ կարող են ՀՀ օրենսդրության համաձայն ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես տեղեկություն ստանալու իրավունքի միջոցով իրականացնել մյուս իրավունքները:
07.08.2010 - Ապագա մայրերին, մաս 3
Օգտվեք ձեր իրավունքներից, դարձեք ձեր իրավունքների տերը: Եվ թող ձեր հղիությունը դառնա երջանկության 9 ամիս, իսկ բալիկի ծնունդը պարգևի բազում ժպիտներ...01.08.2010 - Անվճար բուժսպասարկում երեխաներին, մաս 1
Թողարկմամբ ներկայացվում են այն օրենսդրական հիմքերը, որոնցով ՀՀ-ում իրականացվում է անվճար բուժսպասարկում մինչև 7 տարեկան երեխաներին: Ինչպես եւ որտեղից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն այդ մասին, ինչպես եւ ուր բողոքել, երբ, ասենք, ձեր երեխաներին անհրաժեշտ դեղորայքը տեղամասային բժիշկը չի տրամադրում անվճար, և կամ այս կամ այն լաբորատոր զննության համար գումար են պահանջում...01.08.2010 - Անվճար բուժսպասարկում երեխաներին, մաս 2
Կարեւոր է իմանալ նաև, որ կա առողջապահության նախարարի կողմից հաստատված հիվանդությունների հատուկ ցանկ, որտեղ ընդգրկված հիվանդները շարունակում են պոլիկլինիկաներից ստանալ անվճար դեղեր եթե նույնիսկ պետությունը ժամանակավոր ընդհատում է դեղերի մատակարարումը: Օրինակ` հոգեկան հիվանդությունները, շաքարային և ոչ շաքարային դիաբետը, էպիլեպսիան, սրտի փականների արատները և այլն...01.08.2010 - Անվճար բուժսպասարկում երեխաներին, մաս 3
Պետության կողմից կարգը սահմանված է, տեղեկացնելու ձևերը քիչ թե շատ գործում են, սակայն երեխաների իրավունքների պաշտպանությունը ոչ միշտ է իրականացվում: Դրա համար նախ անհրաժեշտ է, որ ծնողներն ավելի ուշադիր լինեն շրջապատի նկատմամբ, չանտեսեն պոլիկլինիկաներում փակցված ցուցանակները, զրուցեն մյուս մայրերի հետ և լրացնեն իրենց տեղեկատվական բացը...18.07.2010 - Մասնակցություն երկրի կառավարմանը, մաս 1
Թողարկումը ներկայացնում է պաշտոնական տեղեկատվության մատչելիության, տեղական կառավարման մարմինների թափանցիկ և բաց աշխատանքի հետ կապված խնդիրները: Մասնավորապես ուղենշվում են այն հիմնական սկզբունքները, որոնց ապահովմամբ միայն կարող են մարդիկ մասնակցություն ունենալ կառավարման համակարգին և ազդել որոշումների ընդունման գործընթացի վրա:18.07.2010 - Մասնակցություն երկրի կառավարմանը, մաս 2
Որքանով են բաց և հաշվետու աշխատում համայնքները, արդյոք մարդիկ տեղյակ են, թե ինչ որոշումներ են կայացվում ավագանու նիստերի ժամանակ... Տեղեկատվության ազատությունը մեր բոլոր իրավունքների բանալին է....