Հրապարակումներ
«Դու տեղյակ ես» հաղորդաշար
"Դու տեղյակ ես" հաղորդաշարը նվիրված է մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքին: Հաղորդաշարով ներկայացվում է` ինչպես մարդիկ կարող են ՀՀ օրենսդրության համաձայն ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես տեղեկություն ստանալու իրավունքի միջոցով իրականացնել մյուս իրավունքները:
01.09.2010 - ՀՀ անձնագիր, մաս 1
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Դու տեղյակ ես" հաղորդաշարի այս թողարկումը ՀՀ անձնագրի հետ կապված խնդիրներին է նվիրված. ինչ փաստաթղթեր են պետք անձնագիր ստանալու համար, օրենսդրությամբ ինչ հստակ գումարի չափեր են սահմանված, ասենք նոր անձնագիր ստանալու կամ ելքի թոյլտվության կնիքը դնելու համար: Ինչպես կարող են Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները լուծել անձնագրի հետ կապված խնդիրները...01.09.2010 - ՀՀ անձնագիր, մաս 2
Այլ երկրներում Հայաստանի հանարապետության քաղաքացիների անձնագրերի հետ կապված բոլոր գործողությունների կատարումը և վերահսկողությունը վերապահված է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Այսինքն, եթե գտնվելով այլ երկրում անձնագրի հետ կապված որևէ խնդիր կունենաք և դեսպանատանը կամ հյուպատոսարանի տրված պատասխաններն էլ չեն բավարարի, ձեզ հետաքրքրող տեղեկությունները ստանալու կամ բողոքարկելու համար կարող եք անմիջապես կապվել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական բաժին` զանգելով 56 69 68...16.08.2010 - Դատական նյութերի մատչելիություն, մաս 1
Մարդիկ հաճախ խուսափում են դատարան դիմել տարբեր պատճառաբանություններով. դատարաններին չեն վստահում, դատական գործընթացը ժամանակատար և ծախսատար են համարում, բավարար տեղեկատվություն չունեն: Այնուհանդերձ մեր կյանքում հաճախ են խնդիրներ առաջանում, որոնց լուծման միակ օրինական ճանապարհը դատարան դիմելն է, սակայն մարդիկ չգիտեն ինչպես և ինչից սկսել...16.08.2010 - Դատական նյութերի մատչելիություն, մաս 2
Տեղեկացնենք, որ օրենքը արտոնություններ է սահմանում և հատուկ դեպքերում ազատում պետական տուրքի վճարումից: Օրինակ, եթե հայցը վերաբերում է աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների հետ կապված այլ գումարների գանձմանը կամ ասենք ալիմենտի բռնագանձման հայցի դեպքում: Դատարաններում պետական տուրքից ազատման դեպքերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածից:07.08.2010 - Ապագա մայրերին, մաս 1
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Դու տեղյակ ես" հաղորդաշարի այս թողարկմամբ ապագա մայրերին ներկայացվում են այն կարևոր տեղեկությունները, որոնք պետք է իմանալ նախածննդյան և հետծննդյան ժամանակահատվածում անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար...07.08.2010 - Ապագա մայրերին, մաս 2
2009 թվականի հունվարի մեկից երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստի չափը սահմանվել է 50 հազար դրամ, իսկ եթե ծնված երեխան 3-րդն է կամ դրան հաջորդողը, ապա` 430 հազար դրամ: Ընդ որում, նպաստը տրվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Եթե զույգ է ծնվում և դրանք առաջին 2 երեխաներն են, ապա յուրաքանչյուրը` 50 հազար, իսկ եթե 2-րդ երեխան է ծնվում սա նշանակում է, որ մի երեխայի համար կստանան 50 հազար, մյուսի համար` 430 հազար, որպես 3-րդ երեխա...